school1
  • Նորություններ
  • Մեր մասին
    • Անձնակազմ
    • Սպասարկող անձնակազմ
    • Անվանի շրջանավարտներ
    • Մասնախմբեր
    • Շնորհալի աշակերտներ
    • Մեր գերազանցիկները
    • Արխիվ 2011-2012
    • Արխիվ2014/15
  • Մեր նվաճումները
  • Ֆոտոալբոմ
  • Տեսանյութեր
  • Պատկերասրահ
  • Կապը մեզ հետ
    • Հայտարարություններ
Picture

Սաքանյան Կարինե Լիպարիտի
Դպրոցի տնօրեն 

Տնօրենի մաղթանքը աշակերտներին.
Եղի՛ր այսպիսին ...


...Ազնիվ եմ ու շիտակ,
Բարեկիրթ եմ ու պատվասեր,
Խորամիտ ու վճռական, 
Հնարամիտ եմ ու բանիմաց,
Հայրենասեր եմ և տերը իմ երկրի,
Մի խոսքով մարդ եմ և սա է իմ նշանաբանը...


Ծնվել է 1960թ.-ի սեպտեմբերի 6-ին Վանաձոր քաղաքում: 1984թ-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը: Նույն թվականից աշխատել է Վանաձորի պիոներների պալատում, որպես մասսայական աշխատանքների ղեկավար: 1987-ից աշխատել է Երևանի հ. 158 միջնակարգ դպրոցում որպես ավագ ջոկատավար, այնուհետև կենսաբանության ուսուցչուհի: Ունի ,,Հմուտ ուսուցիչ,, որակավորում: 1993թ.-ից աշխատում է հ.1 դպրոցում որպես  կենսաբանության ուսուցչուհի, 1996թ.-ից որպես ուսումնական գծով փոխտնօրեն և 2012թ.-ից անցել է տնօրենի պաշտոնին: 
Սիրում է դպրոցը և աշակերտներին, երազում է ունենալ հիմնավերանորոգված, նոր տեխնոլոգիաներով հագեցած և ժամանակակից դպրոցի պահանջներին համապատասխան, բարեկիրթ ու կրթված շրջանավարտներով հարուստ կրթօջախ:

Վարդգեսյան Լիլի Բագրատի

Picture
ծնվել է 1947թ.-ին Թբիլիսի քաղաքում: 1970թ.-ին ավարտել է Երևանի Բրյուսովի  ​անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1972թ.-ին աշխատել է Թելմանի անվան հ. 13 դպրոցում որպես ուսուցիչ, այնուհետև որպես փոխտնօրեն: 1988թ.-ին տեղափոխվել է հ.1 դպրոց որպես փոխտնօրեն, 1992թ.-ից աշխատել է որպես տնօրեն: 2012թ.-ից աշխատում է հ.1 դպրոցում որպես փոխտնօրեն ուսումնական գծով:

Տանանյան Մարինե Գերասիմի

Picture
ծնվել է 1957թ.-ին Երևանում: Ավարտել է ԵրՊԻ-ն 1980թ.-ին և նույն թվականից  էլ աշխատել է հ.1 դպրոցում, որպես ուսուցչուհի: 2008թ.-ին ավարտել է նաև Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մաթեմատիկա և ինֆորմատիկա ֆակուլտետը: 1994թ.-ից մինչև այժմ աշխատում է նույն դպրոցում որպես փոխտնօրեն: 

Հարությունյան Սահակ Աշոտի

Picture
ծնվել է 1951թ-ին  Լեռնային Ղարաբաղում: Ավարտել է ՄԼՀ կինոտեխնիկումը 1972 թ.-ին: 1974 թ.-ից մինչև օրս  աշխատում է Ստ. Շահումյանի անվան դպրոցում որպես փոխտնօրեն տնտեսական  գծով:  

Powered by Create your own unique website with customizable templates.