school1
  • Նորություններ
  • Մեր մասին
    • Անձնակազմ
    • Սպասարկող անձնակազմ
    • Անվանի շրջանավարտներ
    • Մասնախմբեր
    • Շնորհալի աշակերտներ
    • Մեր գերազանցիկները
    • Արխիվ 2011-2012
    • Արխիվ2014/15
  • Մեր նվաճումները
  • Ֆոտոալբոմ
  • Տեսանյութեր
  • Պատկերասրահ
  • Կապը մեզ հետ
    • Հայտարարություններ
Ե՛Կ, ՆԵՐՍ ՄՏԻ՛Ր, ՈՒ ՏԵՍ, ՓՈՔՐԻ՛Կ, ԴԱՐԲՆՈ՛ՑԸ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔԻ:

Վերջին զանգ...

Изображение
Տար ին ավարտվեց բարձր առաջադիմությամբ: Հուլիսի 2-ին հանդիսավոր արարողությամբ հանձնվեցին 9-րդ դասարանցիների վկայականները և 12-րդցիների ատեստատները:Շնորհավորում ենք այս  ուսումնական տարվա բոլոր շրջանավարտներին և մաղթում բարի ճանապարհ:>>>

Պարգևատրում մեր դպրոցում

Изображение
Պարգևատրվեցին նկարչության ուսուցչուհի Մ.Եղիկյանը և տարբեր դասարաններից մասնակից աշակերտները:,,Կանաչ մոլորակ-2011,, մրցույթին մասնակցելու համար Աննա Թովմասյանը պարգևատրվեց Մոսկվայի ժյուրիի կողմից:>>>

Երգում են տառերը

Изображение
Ցերեկույթի հյուրերն էին գրող-հրապարակախոս Վաչագան Ա Սարգսյանը /ՎԱՍ/, Կենտրոն վարջական շրջանի մշակույթի բաժնի պետ Գ. Օհանյանը, ծնողներ, ուսուցիչներ և աշակերտներ:Տառերին նվիրված բանաստեղծությունները՝ /հեղ.Վ. Սարգսյան/ երաժշտական ձևավորումներով, /երաժշտությունը Թ. Մարգարյանի/ հնչեցին փոքրիկների շուրթերից:Այդ յուրօրինակ երաժշտական ներկայացումը հիացրեց բոլորին:Սցենարը գրել էր 1-ին Ա դասարանի դասվար Ս. Գրիգորյանը:>>>

Գարուն...

Изображение
Գարունը խորհրդանշող երկու աղջիկներ մեղմ երաշտության ներքո հերթականությամբ բերում են ճակատամարտերի վերնագրերը:Մասնակիցները /4-9-րդ դասարանների աշակերտներ/ տվյալ ժամանակաշրջանի հանդերձանքով են և ներկայացնում են հատվածներ ու երգեր այդ ճակատամարտերից:Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի փոխ տնօրեն Մ.Տանանյանը:Հյուր էին եկել Նուշիկյան ասոցիացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Գ.Նուշիկյանը,դպրոցի խորհրդի նախագահ Կ. Նալբանդյանը, թաղապետարանի մշակույթի վարչության պետ Գ. Օհանյանը, ուսուցիչներ և ծնողներ:Վերջում իր հիացմունքի և                
                                                            շնորհավորանքի խոսքը աշակերտներին հղեց դպրոցի նախկին        
                                                            սան Գ.Նուշիկյանը>>>

Մեծ արշավ...

Изображение
>>>

Մուտքը՝ գրքով...

Изображение
Գրքի փոքրիկ տոն էր կազմակերպել մայրենիի ուսուցչուհի Լ.Քերոբյանը:Անդրադառնալով գրքի ստեղծման պատմությանը, աշակերտները էքսկուրս կատարեցին մագաղաթից մինչ մերօրյա հետաքրքիր գրքերը:Դասը ուսանելի էր և տոն աշակերտների համար:Ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ և ծնողներ:Բոլորը եկել էին գրքերով:>>>

Գրատպության 500-ամյակը

Изображение
Աշակերտները ներկայացնում էին հեքիաթների հերոսների կերպարներ, անցորդներին էին նվիրում գրքին վերաբերող ասույթներ:Փոքրերը կավճանկար էին անում, իսկ վերջում երաժշտության հնչյունների տակ օդ բարձրացան գազով լցված փուչիկները:Շուրջ բոլորը ուրախ տրամադրություն էր տիրում:
Նույն օրը, երեկոյան հրապարակում կազմակերպած կավճանկարին ակտիվ մասնակցեցին դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտները:Նրանք երթով բարձրացան դեպի մատենադարան, վանկարկելով Հայաստան, Երևան, Էրեբունի և այլ բառեր:>>>

Շաբաթորյակ դպրոցում

Изображение
Այսօր դպրոցի աշակերտները, իրենց ուսուցիչների հետ միասին մաքրեցին դպրոցի ներսը և շրջակայքը...>>>

Վերանորոգված բուֆետը

Изображение
2012թ.-ի ապրիլի 2-ին տեղի ունեցավ վերանորոգված բուֆետի հանդիսավոր բացումը: Ժապավենը կտրեց 2-րդ դասարանի աշակերտ Վարդգեսյան Ռոբերտը: Բուֆետում հնչում էր ուրախ երաժշտություն: Ծնողներին և աշակերտներին իր շնորհավորանքի խոսքը հղեց դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանը: Բոլորի տրամադրությունը տոնական էր:>>>

Պարգևատրում մայրենի օրվա առթիվ

Изображение
Փետրվարի 21-ին  Մատենադարանի նորակառույց շենքի դահլիճում կայացավ Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառում: 
Այն մեկնարկեց Մ. Մաշտոցի արձանին ծաղիկներ դնելով: Տոնական միջոցառումն իրենց գեղեցիկ ասմունքով և երգերով համեմեցին ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը, սփյուռքահայ օպերային երգիչ Գևորգ Հաճյանը, օպերային թատրոնի մեներգիչ Հովսեփ Նշանյանը, ինչպես նաև «Գեղարդ»  եւ      
                                                                   «Ծաղկազարդ» երգչախմբերը>>>

Ամանորյա հանդես: 3-րդ /ա/ դասարան

Изображение
Դեկտեմբերի 23-ին 3բ դասարանը նշեց Ամանորը ,,Ինչպես կենդանիները դիմավորեցին Նոր տարին,, ներկայացմամբ: Բոլորը համապատասխան դիմակներով էին, եկել էին անտառ՝ առյուծի մոտ, որպեսզի միասին դիմավորեն Նոր տարին: Կենդանիների մոտ իշխում էր խաղաղ, բարեկամական և տոնական տրամադրություն: Նրանք բոլորըայդ օրը շատ բարի էին>>>

Գրական-երաժշտական ցերեկույթ դպրոցում

Изображение
Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված հայ անվանի բանասեղծ, մանկագիր, դրամատուրգ և երկիծաբան Սուրեն Մուրադյանին:
Ցերեկույթին ներկա էր ինքը՝ բանաստեղծը թոռնուհու հետ: Ցերեկույթի ընթացքում հնչեցին բանաստեղծի ստեղծագործություններից, իսկ ,,Մկնիկ հարսնացուն,, և ,,Վախկոտ Պարծենկոտը,, չափածո հեքիաթները բեմադրվեցին, նաև հնչեցին բանաստեղծի խասքերով  գրված շատ երգեր>>>

՛՛Ա՛՛ տառի շնորհանդես

Изображение
2011թ.-ի հոկտեմբերի 21-ին դպրոցի դահլիճում տեղի ունեցավ ,,Ա,, տառի շնորհանդեսը /դասվար Ս. Գրիգորյան/: Փոքրիկները ներկայացրին մի բեմադրություն, որի բոլոր բառերը սկսվում էին ,,Ա,, հնչյունով, բանաստեղծություններն ու հնչած երգերը նվիրված էին ,,Ա,, տառին: Երգերը իրենց բովանդակությամբ և երաժշտությամբ նորույթ էին /ուս. Թ. Մարգարյան/ և հիացրին հանդիսատեսին: Երեխաների խոսքը գեղեցիկ էր, հստակ, հասկանալի ու արտահայտիչ:>>>

Միջոցառում նվիրված անկախության 20-ամյակին

Изображение
23.09.2011թ-ին դպրոցի դահլիճում տեղի ունեցավ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շաբաթվա փակման արարողությունը` ,,Ես հայ եմ,, նշանաբանով:Մասնակցեցին դպրոցի 5-9-րդ դասարանների աշակերտները /ղեկավար Մ.Տանանյան/>>>

Գիտելիքի օր

Изображение
Դպրոցում նշվեց ,,Գիտելիքի օրը,,: Բոլոր դասարաններում դասը սկսեցին դասղեկները: Եղան շնորհավորանքներ, բարի մաղթանքներ ու երաժշտություն: Առաջին դասարանցիներին դիմավորեցինդպրոցի իններորդցիները և դասղեկները: Դասասենյակները տոնական զարդարված սպասում էին աշակերտներին և յուրաքանչյուր երեխայի անունը կրող գեղեցիկ թերթիկ էր դրված նստարանին: Բոլորն ուրախ էին: Տոնական միջոցառումներին մասնակցում էին նաև ծնողներ:

Գ.ՆՈՎԵՆՑԻՆ

Picture
Ստ. Շահումյանի անվան հ. 1 դպրոցի կոլեկտիվը խոր ցավով լսեց մեծ դերասանուհու՝ իր նախկին լավագույն սաներից մեկի՝ Գ. Նովենցի մահվան գույժը:  Ամբողջ կոլեկտիվը ցավակցում է հարազատներին և թատերական աշխարհին մեծ դերասանուհուն կորցնելու առիթով:Դպրոցի կոլեկտիվը տնօրենի գլխավորությամբ, Մանսուրյանի երաժշտության և ծափերի ներքո, ծաղկեպսակով հրաժեշտ տվեցին մեծ դերասանուհուն, սիրելի շրջանավարտ՝ Գ.Նովենցին:  

Բարի երթ

Picture
Ավարտվեց 2011-12ուս. տարին, որը հագեցած էր նաև ուսումնական բաթիվ միջոցառումներով: Հայտարարվեց  հայոց  լեզվի  և  գրականության,       օտար     լեզուների 
/ուսերեն, ֆրանսերեն, անգլերեն/, բնագիտական, ճշգրիտ առարկաների և պատմության միամսյակներ: Եղան բաց դասեր և առարկայական միջոցառումներ...>>>

Շնորհակալագիր

Picture
,,Կանաչ մոլորակը երեխաների աչքերով-2012,, նկարչական մրցույթին ,,Ղողանջ,, հասարակական կազմակերպությունը պարգևատրել է դպրոցի տնօրինությանը մրցույթին աջակցելու համար...>>>

Երգում են տառերը

Picture
2012 թվականի մայիսի 18-ին դպրոցի դահլիճում տեղի ունեցավ 1Ա դասարանի /դասվար Ս.Գրիգորյան/ ,,Երգում են տառերը,, գրական-երաժշտական ցերեկույթը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի անմահ հիշատակին...>>>

Հայոց մայիս

Picture
Մայիսի 11 դպրոցի լեփ-լեցուն դահլիճ: Հայ ժողովրդի մայիսյան հաղթանակների ցուցադրման գեղեցիկ շքերԹ...>>>
Ս Ա Վ Ա Ր Ա Յ Ր
Ա Մ Ե Ծ   Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն
Ր Շ Ո Ւ Շ Ի
Դ
Ա
Ր
Ա
Պ
Ա
                                                                   Տ

Արշավ

Picture
Դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանի աշակերտները ,,Ճանաչիր քո քաղաքը,, խորագրով, մայիսի 10-ին արշավի դուրս եկան Թամանյանի արձան---Հաղթանակի զբոսայգի երթուղով...>>>

Чтобы изменить, нажмите здесь.

Picture
Մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար  դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանը արժանացել է շնորհակալագրի կենտրոն վարչական շրջանի ղեկավար  Արա Սադոյանի կողմից: 

Մուտքը՝ գրքով

Picture
Մարտ ամսին 6-րդցիներին հյուր էր եկել ,,Անտարես,, հրատարակչության նախագահ   Արմեն Մարտիրոսյանը...>>>

Շաբաթօրյակ

Picture
Ապրիլ ամսվա յուրաքանչյուր շաբաթ օր դպրոցում կազմակերպվել է շաբաթօրյակ...>>>

Անգլերենի դաս 4-րդ դասարանում

Picture
Ապրիլի 17-ին դպրոց էին եկել Վաշինգտոնից ամերիկացի ամուսիններ, որոնց նպատակն էր ծանոթանալ և ուսումնասիրել Հայաստանի դպրոցներում աշակերտների անգլերենի իմացությունը:
Նրանք դասեր լսեցին /ուս.Կ.Կյալունց/և հիացան երեխաների առարկայի գերազանց իմացությունից:
Դպրոցին նվիրեցին Վաշինգտոնին վերաբերվող գիրք:

Գրատպության 500 ամյակ

Picture
Ապրիլի 22-ին Երևանը գրքի համաշխարային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ մեր դպրոցի բակում ժամը 12:00-ին սկսվեց տոնական մեծ միջոցառում:
Երգչախմբի կատարմամբ առաջին անգամ հնչեց դպրոցի հիմնը, իսկ այնուհետև հնչեցին երգեր նվիրված գրքին ու հայրենիքին...>>>

Чтобы изменить, нажмите здесь.

Picture
Դպրոցը իր վերանորոգումը սկսեց բուֆետից...>>>

Դասը գրադարանում

Picture
Մարտի 29-ին ,,Խնկո-Ապոր,, գրադարանոմ 3բ դասարանի աշակերտները մասնակցեցին հայ առակագիր, բանաստեղծ Աթաբեկ Խնկոյանին նվիրված միջոցառմանը:Նրանք ներկայացրին ,,Գայլն ու կատուն,, , ,,Գորտն ու կովը,, , ,,Մկների ժողովը,, , ,,Վատ ընկերը,, առակները և մի քանի բանաստեղծություններ:

Նկարչության մրցույթ

Picture
Մարտ ամսին դպրոցի նկարչական խմբակի սաները մասնակցեցին ,,Ծիածան,, հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված ,,Կանաչ մոլորակը մեր աչքերով,, խորագրով մրցույթի առաջին փուլին: Հաղթած աշխատանքները կմասնակցեն  Մոսկվայում կայանալիք 2-րդ փուլին:  

Դերենիկ Դեմիրճյան ,,Քաջ Նազարը,,

Picture
Դ.Դեմիրճյան-135 ամյակին նվիրված բաց դասղեկի ժամ տեղի ունեցավ երրորդ դասարանում/ դասղեկ Գ.Լալազարյան/: Աշակերտները ներկայացրեցին գրողի կյանքն ու ստեղծագործություները և ներկայացրեցին փոքրիկ բեմադրություն հեքիատից:...>>>

Պարգևատրություն Մայրենիի օրվա առթիվ

Picture
Փետրվարի 21-ին  Մատենադարանի նորակառույց շենքի դահլիճում կայացավ Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառում:Թիվ 1-ը անմասն չէր տոնական միջոցառումից...>>>

 Գալդ բարի, Նոր տարի 

Picture
3բ դասարանը նշեց Ամանորը ,,Ինչպես կենդանիները դիմավորեցին Նոր տարին,, ներկայացմամբ...>>>

Միասնությունը ուժ է, կամ Կարմիր գլխարկը, որը կորցրել է իր գլխարկը

Picture
Դեկտեմբերի 13-ին դպրոցի դահլիճում տեղի ունեցավ թատերական խմբի ներկայացումը /ղեկ.Գ. Տրդատյան/ հաշվետու ներկայացումը:

Բանաստեղծները չեն ծերանում

Picture
Գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված հայ անվանի բանասեղծ, մանկագիր, դրամատուրգ և երկիծաբան Սուրեն Մուրադյանին...>>> 

,,Ա,, տառի շնորհանդեսը

Picture
Դպրոցի դահլիճում տեղի ունեցավ ,,Ա,, տառի շնորհանդեսը /դասվար Ս. Գրիգորյան/...>>>

Ցուցահանդես ԱԺ բակում

Picture
ԱԺ բակում 7-րդ դասարանի աշակերտները մասնակցեցին ,,Հայաստանի պատանեկան նվաճումներ,, ցուցահանդեսին:

Հայկական բանակը 20 տարեկան է

Picture
Անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շաբաթվա փակման արարողությունը...>>>

Դպրոցի հիմնը

Դու հպարտ կանգնած քաղաքի սրտում՝
Երկու հանճարի լույս խաչմերուկում,
Ղողանջում է միշտ զանգդ իմաստուն,
Քո գիրկն ես կանչում մանուկներ բազում:

-Մեր հավատի՛ սյուն,
Մեր պայքարի՛ տուն,
Գիտության ամրոց,
Առաջին դպրոց:

Եվ դարին հասնող քո ճանապարհին
Կրթում ես բազում սերունդներ արի,
Ինչքան ես դու մեզ մոտ ու հարազատ, 
Դու մեր սու՛րբ դպրոց՝ կանգուն ու հաստատ:

-Մեր հավատի՛ սյուն,
Մեր պայքարի՛ տուն,
Գիտության ամրոց,
Շահումյան դպրոց: 

Խոսքերը և երաժշտությունը՝ 
Թամարա Մարգարյանի


Գիտելիքի օր

Picture
2011-2012 ուսումնական տարվա մեկնարկը տրված է...>>>

Կայքը պատրաստվել է 2012թ.-ին դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանի  նախաձեռնությամբ
Powered by Create your own unique website with customizable templates.