Դպրոցի պատմությունը
Դպրոցի կենսագրությունը սկսվում է 1928թ.-ից: Այն յոթնամյա էր, բազմազգ ու բազմալեզու: Ի պատիվ հայազգի մեծն զավակի /50-ամյակի կապակցությամբ/ մայրաքաղաքի նորաբաց հ.1 դպրոցին շնորհվում է Ստ. Շահումյանի անունը: Հետագայում կառուցվում է դպրոցի 3-րդ հարկը: Այլազգիները տեղափոխվում են այլ դպրոցներ և մայրաքաղաքի սրտում սկսում է գործել Ստ. Շահումյանի անվան հ.1 հայկական դպրոցը:
Տարիքն առած դպրոցըհարուստ է իր սաներով, իր 84 տարիների պատմությամբ և ավանդույթներով: Նա ունեցել է հազարավոր շրջանավարտներ, որոնք իրենց արժանի տեղն են գրավել գիտության, արվեստի, քաղաքաշինության և այլ ոլորտներում, որոնց անունները հայտնի են բոլորին՝ Էդվարդ Միրզոյան, Սուրեն Ավդալբեկյան, Գևորգ Ջահուկյան, Ալեքսանդր Հարությունյան, Գրիգոր Խանջյան, Սարգիս Մուրադյան, Ջոն Կիրակոսյան, Հրաչյա Հովհաննիսյան, Անահիտ Սահինյան, Վանուշ Խանամիրյան, Գագիկ Հովհաննիսյան, Ռաֆայել Ստամբոլցյան, Լաուրա Գևորգյան, Գալյա Նովենց, Արմեն Սանթրոսյան, Ռաիսա Մկրտչյան, Վարդան Ամիրյան և շատ ու շատ ուրիշներ:
Դպրոցի հիմնադրման ակունքներից այստեղ աշխատել են վաստակաշատ մանկավարժների մի աստղաբույլ:
80 տարիներ անընդմեջ հնչել է դպրոցի զանգը: Սահել են տարիները՝ բերելով պատերազմ ու ցուրտ, անդառնալի կորուստներ: Դպրոցը անգամ այս պայմաններում մնացել է կանգուն, հավատարիմ իր առաքելությանը:
Իր յոթ զավակների կրթության ոչ դյուրին գործը Շահումյանի անվան դպրոցին էր վստահել հայ ազգի մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազը:Դպրոցը անմասն չմնաց Ղարաբաղյան պատերազմից. տուն չվերադարձավ 19-ը չբոլորած Հրանտ Ամիրզադյանը:1988թ-ի. ահեղ երկրաշարժից տուժած մեր հայրենակիցներին գրկաբաց ընդունեց դպրոցը:Դպրոցը պարբերաբար իր շուրջն է հավաքում իր շրջանավարտներին` մասնակցելու հոբելյանական տոներին: Այսօր էլ դպրոցը սրբորեն պահպանում է իր ավանդույթները, որոնք գալիս են սկզբնավորման ժամանակներից: Ոչինչ չի կանգնեցրել ուսուցչին՝ մինչև վերջ նվիրաբերվելու մատաղ սերնդի դաստիարակության և հայրենիքի ապագան կերտելու գործին:
Կրթօջախն այսօր նորովի քայլող, նոր ծրագրերով առաջնորդվող դպրոցներից է: Սկսած 2-րդ դասարանից ուսուցանվում են ռուսերեն ու ֆրանսերեն, 3-րդ-ից նաև անգլերեն լեզուները: Գործում են համակարգչային 2 դասասենյակներ ինտերնետ կապով: Աշակերտների գեղագիտական դաստիարակությանն են նպաստում երգի, նկարչության, թատերական /անվճար/ խմբակները, շախմատի խմբակը:
Այսօր դպրոցը հարուստ է իր նախկին ու ներկա ուսուցիչներով, իր սաներով, պատմությամբ ու ավանդույթներով:

1928թ.-ից մինչ օրս հ.1 դպրոցի տնօրենները
- Սոլախյան Արշավիր
- Երզնկյան Արուս
- Կարապետյան Արփիկ
- Իշխանյան Սուսաննա
- Բադիկյան Հռիփսիկ
- Տիտանյան Գեղեց
- Տոնոյան Արփիկ
- Մեսրոպյան Հովհաննես
- Գրիգորյան Նազիկ
- Վարդապետյան Արշալույս
- Միրաքյան Բագրատ
- Գեղամյան Սոնյա
- Գևորգյան Սերգեյ
- Դավթյան Միքայել
- Գասպարյան Հենրիկ
- Ավետիսյան Ժաննա
- Կարապետյան Ալեքսան
- Վարդգեսյան Լիլի
- Սաքանյան Կարինե
Ստ. Շահումյանի անվան հ1 հիմնական դպրոցի գործունեության ներքին գնահատման հաշվետվություն
ՀՐԱՄԱՆ # 160
Ստ. Շահումյանի անվան դպրոցի տնօրենի
20.05.2015թ.
Ի կատարումն ՀՀ կառավարության 03-09-2010թ. N1334-ն որոշման հավելվածի 15-րդ կետի դպրոցի գործունեության ներքին գնահատումը իրականացնելու համար ձևավորել հանձնաժողով հետևյալ կազմով.
Հանձնաժողովի նախագահ՝ դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյան
Հանձնաժողովի անդամներ՝
Կոլեգալ կառավարման մարմնից Սահակ Հարությունյան
Հայկանուշ Թնգրյան
Մանկավարժական խորհրդից՝ Անահիտ Հարությունյան
Ծնողական խորհրդից՝ Անժելա Սուչյան
Երևանի քաղաքապետարանից՝ Անահիտ Ղազարյան
Արմինե Ամիրյան
Հանձնաժողովի նախագահին – Ապահովել հանձնաժողովի բնականոն գործունեությունը:
Հանձնաժողովին – Հաստատել իր աշխատակարգը և սահմանել ներքին գնահատումն անցկացնելու գործողությունների ծրագիրը:
Դպրոցի տնօրեն՝ Կ. Սաքանյան
Հաշվետվության
Մաս 1. Ընդհանուր տեղեկություններ հաստատության մասին
Հաստատության անվանումը, համարը
Երևանի Ստ. Շահումյանի անվան հ1 հիմնական դպրոց ՊՈԱԿ
Հաստատության հասցեն
Ք. Երևան Մաշտոցի պող. 33
Հաստատության հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն
53-32-23, [email protected]
Հաստատության ինտերնետային կայքի հասցեն _____________________________________________________________________________________

Հիմնականում 2012-2015թթ. դասարանների թիվը չի փոփոխվել, բացառությամբ 2013թ. 5-րդ դասարանը, որն միավորման արդյունքում 2014թ.-ին դարձել է մեկ 6-րդ դասարան, որովհետև դպրոցը ֆինանսական ռեսուրսների մեջ չի տեղավորվում: Հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է գտնել ֆինանսավորման արտաբյուջետային այլ միջոցներ:
Աղյուսակ 2. Ըստ դասարանների սովորողների թիվը` ընթացիկ և նախորդ 2 ուստարիների համար

Աղյուսակ 3. Ընդհանուր տվյալներ սովորողների վերաբերյալ` ընթացիկ և նախորդ 2 ուստարիների համար
Աղյուսակ 4. Ընդհանուր տվյալներ ուսուցիչների վերաբերյալ՝ ընթացիկ և նախորդ 2 ուստարիների համար
Աղյուսակ 5. Տվյալներ ուսուցիչների տարիքային բաշխվածության վերաբերյալ՝ ընթացիկ և նախորդ 2 ուստարիների համար
Աղյուսակ 6. Տվյալներ հաստատության ղեկավար և վարչական կազմի վերաբերյալ
Աղյուսակ 7. Տվյալներ հաստատության կառավարման խորհրդի կազմի վերաբերյալ
Մաս 2. Հաստատության սովորողների և աշխատակազմի անվտանգ կենսագործունեությունը և առողջության պահպանումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության բնորոշման համաձայն` առողջությունը ոչ միայն հիվանդությունների բացակայությունն է, այլև անձի հոգևոր, ֆիզիկական, կենսաբանական, սոցիալական լիարժեք բարեկեցությունը: Աճող սերնդի հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների համակողմանի ու ներդաշնակ զարգացումը հանրակրթության կարևորագույն նպատակներից է: Ուստի հաստատության խնդիրն է` ապահովել անվտանգ ուսումնական գործընթացի իրականացում և սովորողների հոգևոր, ֆիզիկական, կենսաբանական, սոցիալական լիարժեք բարեկեցությունն ու համակողմանի զարգացումը:
Հաստատության գործունեության լիարժեք, գնահատման գործընթացը ներառում է ուսումնական միջավայրի անվտանգության գնահատումը, որը վերաբերում է ոչ միայն սովորողների անվտանգ և առողջ կենսագործունեությանը, այլ նաև ուսուցիչների, վարչական ու սպասարկող անձնակազմի համար աշխատանքի, կյանքի և առողջության պահպանման համար անվտանգ պայմաններ ապահովելուն: Հաստատությունում սովորողները և աշխատակազմը կարող են հայտնվել արտակարգ կամ վտանգավոր իրավիճակներում, բախվել ամենատարբեր պատահարների, վթարների կամ աղետների հետ: Ուստի, հաստատության ներքին գնահատման գործընթացում անվտանգության ապահովմանը և առողջության պահպահմանը վերաբերող ցուցանիշների և չափանիշների ներառումը ենթադրում է, որ հաստատությունը պետք է գնահատի սովորողների և աշխատակազմի ֆիզիկական և հոգեկան առողջությանը ու անվտագությանը սպառնացող առկա և հնարավոր վտանգները, միաժամանակ քայլեր ձեռնարկի դրանք վերացնելու ուղղությամբ: Հաստատությունում սովորողների և աշխատակազմի անվտանգության ապահովումը չի հանդուրժում սպասողական, պասիվ կեցվածք, այլ պահանջում է ակտիվ նախաձեռնողական աշխատանք:
Հաստատությունում սովորողների և աշխատակազմի անվտանգ կենսագործունեության և առողջության պահպանման գնահատման չափանիշները հետևյալներն են՝
2.1. Հաստատությունը պահպանում է շենքի և տարածքի անվտանգ շահագործումը.
2.1. կետում բերված չափանիշներին հաստատության համապատասխանությունը իրականացվում է դիտարկում-փաստագրում մեթոդով և/կամ հարցումների միջոցով:
Հաստատությունն իր ներքին գնահատման հաշվետվության կազման ժամանակ այս մասի պատրաստման համար պետք է վարի և թղթային ու էլեկտրոնային տարբերակներով պահպանի ինքնավերլուծության հատուկ գրանցամատյան: 2.1. կետում նշված 1-ից 5 չափանիշները դիտարկելով թիրախային, հաստատությունն այդ հատուկ գրանցամատյանում ազատ շարադրանքով պետք է նկարագրի` իր տարածքի, շենքի ու շինությունների, գույքի անվտանգ շահագործման, սովորողների և աշխատակիցների անվտանգ կենսագործունեության ապահովման և առողջության պահպանման հետ կապված վիճակը և առկա խնդիրները:
Գրանցամատյանի լրացման նպատակով հաստատությունը պարբերաբար պետք է իրականացնի դիտարկումներ: Դիտարկումները պետք է իրականացվեն հաստատության տնօրենի հրամանով ձևավորված հանձնախմբի[1] կողմից` համաձայն հաստատված ժամանակացույցի, ոչ պակաս, քան յուրաքնաչյուր տարի 2 անգամ: Դիտարկումների արդյունքում գրանցամատյանում պետք է կատարվեն գրառումներ: Դիտարկման շրջայց կատարելիս հանձնաժողովը պետք է նկարագրի առկա իրավիճակը և արձանագրի բացահայտված շեղումներն ու անհամապատասխանությունները: Դիտարկումների և գրառումների հիման վրա հաստատությունը պետք է կատարի իրավիճակի վերջնական գնահատում: Վերջինս նպատակահարմար է կատարել նոր ուսումնական տարվա և 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում` տարեկան 2 անգամ: Հաստատությունը, ըստ անհրաժեշտության, կարող է իրականացնել արտահերթ դիտարկում, որի դեպքում ևս իրավիճակի արձանագրումը գրանցամատյանում պարտադիր է:
Դիտարկում-փաստագրումն իրականացնելիս հաստատությունը պետք է առաջնորդվի համապատասխան նորմատիվային և իր ներքին փաստաթղթերով: Իրավիճակը, ըստ վերը բերված 1-ից 3-րդ չափանիշների նկարագրելիս, պետք է օգտվել հաստատության պլան–հատակագծից: 4-րդ՝ աղբահանությանը, վերաբերող չափանիշի համար՝ պետք է հիմք ընդունել մարզպետների և Երևանի քաղաքապետի որոշումները, իսկ 5-րդ չափանիշի համար՝ հաստատության կողմից, ըստ անհարժեշտության համապատասխան կազմակերպությունների (ախտահարման-կանխարգելման, արտակարգ իրավիճակների ծառայության) հետ կնքված պայմանագրերը: Համապատասխան փաստաթղթերի առկայության և գործողության ժամկետների, այդ թվում` պայմանագրերի, կատարման մասին պետք է նշվի գարցամատյանում և այնուհետ ներառվի ինքնավերլուծության հաշվետվության մեջ:
2.2. Հաստատության շենքի և դրա շահագործման անվտանգությունը նկարագրող չափանիշները
Հաստատությունում պահպանված են բոլոր սովորողների և աշխատակազմի համար ուսումնական գործընթացի և աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերը, կազմակերպված են առողջության պահպանման համապատասխան ծառայությունները.
2.2. կետի չափանիշներն են՝
2.2. կետի 1-ին չափանիշի համար անհրաժետ է իրականացնել դիտարկում-փաստագրումը և արձանագրել հաստատության շենքի ֆիզիկական վիճակը ու նշել, թե ինչպիսի վերանորոգման կարիք ունի այն՝ կապիտալ, մասնակի կամ ընթացիկ: Այնուհետև ցանկալի է մանրամասնել վերանորոգման կարիքները և տալ դրանց մոտավոր ֆինանսական գնահատականը:
2.2. կետի 2-րդ չափանիշի համար դիտարկում-փաստագրման միջոցով պետք է արձանագրել, թե արդյոք շենքը կայուն է հետևյալ վտանգների կամ դրանցից որևէ մեկի ազդեցության նկատմամբ (ուժեղ քամիներ, սողանքներ, երկրաշարժեր, հրդեհներ, խոնավություն և այլն):
2.2. կետի 3-րդ չափանիշի համար դիտարկում-փաստագրման միջոցով անհրաժեշտ է մեկ առ մեկ անդրադառնալ ստորև բերվող անվտանգության չափանիշներին և պարզաբանել, թե արդյոք հաստատության շենքի շահագործումը համապատասխանում է շահագործման անվտանգության հետևյալ նորմերին՝
2.2. կետի հաստատության շենքի և դրա շահագործման անվտանգությունը նկարագրող հետևյալ 4-ից 6-րդ չափանիշները վերաբերում են սովորողների և աշխատակազմի տարհանման պահանջներին և հետևյալն են՝
4-ից 6–րդ չափանիշների համար ևս պետք է իրականացնել դիտարկում-փաստագրում և հաջորդիվ անդրադառնալ սովորողների և աշխատողների տարհանման խնդրներին: Դիտարկման արդյունքները պետք է գրանցել գրանցամատյանում և կցել տարահանման պլանը:
Ներքին գնահատման նպատակով ինքնավերլուծության հաշվետվության պատրաստման ժամանակ 2.2 կետի չափանիշներին համապատասխանության դիտարկում իրականացնելիս պետք է հիմք ընդունել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի <<Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար>> շինարարական նորմերի հաստատման մասին>> թիվ 253-Ն հրամանը:
2.3 . Հաստատության նախագծային հզորությունը նկարագրող ցուցանիշներ և չափանիշներ
Հաստատությունը պահպանում է իր նախագծային հզորությունը.
2.3. կետի ցուցանիշները և չափանիշները ինքնավերլուծության հաշվետվությունում ներառելիս պետք է օգտվել ոչ միայն հաստատության շենքի պլան-հատակագծից և դրա հիման վրա կազմված <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն>> ներկայացվող ամենամյա հաշվետվությունից, այլ նաև պետք է կատարել շրջայցեր, քանի որ միայն չափագրման և հաշվառման եղանակով է հնարավոր պարզել նախագծերից շեղումները և արձանագրել իրական վիճակը` ըստ դասասենյակների նստարանների թվի, գույքի շահագործման նորմերի և այլն: Տվյալ ցուցանիշին կամ չափանիշին համապատասխանության վերլուծությունը դյուրինացնելու և կարճ ժամանակահատվածում կատարելու համար առաջարկվում է նախապես պատրաստել և շրջայցերի ընթացքում լրացնել համապատասխան աղյուսակներ: Օրինակ` վերը նշված 2.3. կետի 2-րդ ցուցանիշը արձանագրելու համար անհրաժեշտ է նախապես համարակալել բոլոր դասասենյակներն ու այլ սենյակները, որպեսզի հնարավոր լինի արագորեն լրացնել աշակերտական նստարանների միջև հեռավորության մեկ միասնական աղյուսակ (տես`Աղյուսակ 10):
Աղյուսակ 8. Տվյալներ յուրաքանչյուր դասասենյակում սեղան-նստարանների դասավորվածության և թվի վերաբերյալ

- հաստատության տարածքը ցանկապատված է և անվտանգ է սովորողների ազատ տեղաշարժման համար.
- հաստատության տարածքը գտնվում է ավտոճանապարհային գոտուց բավարար հեռավորության վրա և/կամ հաստատության շրջակայքում կան բավարար անվտանգ անցումներ (վերգետնյա, ստորգետնյա և այլն).
- արտակարգ իրավիճակներում հատուկ ծառայությունների մեքենաները կարող են անարգել մոտենալ հաստատության շենքին.
- հաստատության տարածքը մաքուր է, իսկ լաբորատորիաներում օգտագործվող այրվող և այլ վտանգավոր նյութերի թափոնները, աղբը կանոնավորապես հավաքվում են հատուկ աղբարկղներում և դուրս են բերվում հաստատության տարածքից.
- հաստատության ամբողջ տարածքում պարբերաբար իրականացվում են միջոցառումներ կրծողների և վտանգավոր միջատների, թափառող շների, կատուների և այլ կենդանիների դեմ:
2.1. կետում բերված չափանիշներին հաստատության համապատասխանությունը իրականացվում է դիտարկում-փաստագրում մեթոդով և/կամ հարցումների միջոցով:
Հաստատությունն իր ներքին գնահատման հաշվետվության կազման ժամանակ այս մասի պատրաստման համար պետք է վարի և թղթային ու էլեկտրոնային տարբերակներով պահպանի ինքնավերլուծության հատուկ գրանցամատյան: 2.1. կետում նշված 1-ից 5 չափանիշները դիտարկելով թիրախային, հաստատությունն այդ հատուկ գրանցամատյանում ազատ շարադրանքով պետք է նկարագրի` իր տարածքի, շենքի ու շինությունների, գույքի անվտանգ շահագործման, սովորողների և աշխատակիցների անվտանգ կենսագործունեության ապահովման և առողջության պահպանման հետ կապված վիճակը և առկա խնդիրները:
Գրանցամատյանի լրացման նպատակով հաստատությունը պարբերաբար պետք է իրականացնի դիտարկումներ: Դիտարկումները պետք է իրականացվեն հաստատության տնօրենի հրամանով ձևավորված հանձնախմբի[1] կողմից` համաձայն հաստատված ժամանակացույցի, ոչ պակաս, քան յուրաքնաչյուր տարի 2 անգամ: Դիտարկումների արդյունքում գրանցամատյանում պետք է կատարվեն գրառումներ: Դիտարկման շրջայց կատարելիս հանձնաժողովը պետք է նկարագրի առկա իրավիճակը և արձանագրի բացահայտված շեղումներն ու անհամապատասխանությունները: Դիտարկումների և գրառումների հիման վրա հաստատությունը պետք է կատարի իրավիճակի վերջնական գնահատում: Վերջինս նպատակահարմար է կատարել նոր ուսումնական տարվա և 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում` տարեկան 2 անգամ: Հաստատությունը, ըստ անհրաժեշտության, կարող է իրականացնել արտահերթ դիտարկում, որի դեպքում ևս իրավիճակի արձանագրումը գրանցամատյանում պարտադիր է:
Դիտարկում-փաստագրումն իրականացնելիս հաստատությունը պետք է առաջնորդվի համապատասխան նորմատիվային և իր ներքին փաստաթղթերով: Իրավիճակը, ըստ վերը բերված 1-ից 3-րդ չափանիշների նկարագրելիս, պետք է օգտվել հաստատության պլան–հատակագծից: 4-րդ՝ աղբահանությանը, վերաբերող չափանիշի համար՝ պետք է հիմք ընդունել մարզպետների և Երևանի քաղաքապետի որոշումները, իսկ 5-րդ չափանիշի համար՝ հաստատության կողմից, ըստ անհարժեշտության համապատասխան կազմակերպությունների (ախտահարման-կանխարգելման, արտակարգ իրավիճակների ծառայության) հետ կնքված պայմանագրերը: Համապատասխան փաստաթղթերի առկայության և գործողության ժամկետների, այդ թվում` պայմանագրերի, կատարման մասին պետք է նշվի գարցամատյանում և այնուհետ ներառվի ինքնավերլուծության հաշվետվության մեջ:
2.2. Հաստատության շենքի և դրա շահագործման անվտանգությունը նկարագրող չափանիշները
Հաստատությունում պահպանված են բոլոր սովորողների և աշխատակազմի համար ուսումնական գործընթացի և աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերը, կազմակերպված են առողջության պահպանման համապատասխան ծառայությունները.
2.2. կետի չափանիշներն են՝
- հաստատության շենքը վերանորոգված է.
- հաստատության շենքը կայուն է վտանգների ազդեցությանը՝ ուժեղ քամիներ, սողանքներ, երկրաշարժեր, հրդեհներ, խոնավություն և այլն.
- հաստատության շենքի շահագործումը համապատասխանում է շահագործման անվտանգության նորմերին:
2.2. կետի 1-ին չափանիշի համար անհրաժետ է իրականացնել դիտարկում-փաստագրումը և արձանագրել հաստատության շենքի ֆիզիկական վիճակը ու նշել, թե ինչպիսի վերանորոգման կարիք ունի այն՝ կապիտալ, մասնակի կամ ընթացիկ: Այնուհետև ցանկալի է մանրամասնել վերանորոգման կարիքները և տալ դրանց մոտավոր ֆինանսական գնահատականը:
2.2. կետի 2-րդ չափանիշի համար դիտարկում-փաստագրման միջոցով պետք է արձանագրել, թե արդյոք շենքը կայուն է հետևյալ վտանգների կամ դրանցից որևէ մեկի ազդեցության նկատմամբ (ուժեղ քամիներ, սողանքներ, երկրաշարժեր, հրդեհներ, խոնավություն և այլն):
2.2. կետի 3-րդ չափանիշի համար դիտարկում-փաստագրման միջոցով անհրաժեշտ է մեկ առ մեկ անդրադառնալ ստորև բերվող անվտանգության չափանիշներին և պարզաբանել, թե արդյոք հաստատության շենքի շահագործումը համապատասխանում է շահագործման անվտանգության հետևյալ նորմերին՝
- շենքում առկա են դեպի դուրս բացվող պահուստային ելքեր.
- հաստատությունն ապահոված է կապի և արտակարգ իրավիճակների ազդարարման համակարգով.
- շենքի աստիճանների լայնությունը և դռների բացվածքը համապատասխանում է պահանջվող նորմատիվներին, դրանք հարմարեցված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) սովորողների պահանջներին.
- շենքը հարմարացված է ԿԱՊԿՈՒ սովորողների անվտանգ տեղաշարժ և ուսուցում ապահովող պայմաններին՝ թեք հարթակներ, լայն դռներ և այլն.
- հաստատությունն ապահովված է սարքին վիճակում գտնվող հակահրդեհային անվտանգության լրակազմով.
- հաստատության տանիքը պատված է հրակայուն նյութերով:
- հաստատությունում ոչ կառուցվածքային վտանգներ չկան, մանսավորապես՝
- համակարգչային սարքավորումները, հեռուստացույցները ամուր են տեղադրված են և ամրացված աշխատատեղերին.
- անիվներով տեղաշարժվող ծանր իրերն ամրացված են հատակին.
- բաց դարակներից հեռացված են ծաղկամանները, նկարները, դեկորատիվ իրերը.
- հաստատության միջանցքների հատակները սայթաքուն չեն, իսկ եթե ծածկված են ուղղեգորգերով, ապա վերջիններս ամրացված են հատակին.
- ստորին հարկերի պատուհաններն ունեն շարժական մետաղյա վանդակաճաղեր.
- հաստատության կահույքը համապատասխանում է անվտանգ կենսագործունեության պահանջներին, ամուր և բարվոք վիճակում է:
2.2. կետի հաստատության շենքի և դրա շահագործման անվտանգությունը նկարագրող հետևյալ 4-ից 6-րդ չափանիշները վերաբերում են սովորողների և աշխատակազմի տարհանման պահանջներին և հետևյալն են՝
- հաստատությունում մշակված և առկա է սովորողների և անձնակազմի տարհանման պլան, որում հաշվի են առնված նաև հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները.
- հաստատության նախասրահում, բոլոր հարկերում, դասասենյակներում փակցված են տարհանման պլան-սխեմաները` համապատասխան գունային ցուցասլաքներով.
- հաստատության տարհանման ուղիները ազատ են ավելորդ իրերից և արգելափակված չեն ծանր իրերով:
4-ից 6–րդ չափանիշների համար ևս պետք է իրականացնել դիտարկում-փաստագրում և հաջորդիվ անդրադառնալ սովորողների և աշխատողների տարհանման խնդրներին: Դիտարկման արդյունքները պետք է գրանցել գրանցամատյանում և կցել տարահանման պլանը:
Ներքին գնահատման նպատակով ինքնավերլուծության հաշվետվության պատրաստման ժամանակ 2.2 կետի չափանիշներին համապատասխանության դիտարկում իրականացնելիս պետք է հիմք ընդունել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի <<Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար>> շինարարական նորմերի հաստատման մասին>> թիվ 253-Ն հրամանը:
2.3 . Հաստատության նախագծային հզորությունը նկարագրող ցուցանիշներ և չափանիշներ
Հաստատությունը պահպանում է իր նախագծային հզորությունը.
- Հաստատությունում սովորողների թիվը համապատասխանում է հաստատության նախագծային հզորությանը և հաստատության լիցենզիայով սահմանված սահմանային տեղերի:
- Դասասենյակներում նստարանների թիվը և դրանց միջև հեռավորությունը համապատասխանում է նախագծային և սահմանված նորմերին:
- Հաստատության սովորողները «ֆիզկուլտուրա» առարկայի ուսումնական դասընթացներն անց են կացնում հաստատության մարզադահլիճում:
2.3. կետի ցուցանիշները և չափանիշները ինքնավերլուծության հաշվետվությունում ներառելիս պետք է օգտվել ոչ միայն հաստատության շենքի պլան-հատակագծից և դրա հիման վրա կազմված <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն>> ներկայացվող ամենամյա հաշվետվությունից, այլ նաև պետք է կատարել շրջայցեր, քանի որ միայն չափագրման և հաշվառման եղանակով է հնարավոր պարզել նախագծերից շեղումները և արձանագրել իրական վիճակը` ըստ դասասենյակների նստարանների թվի, գույքի շահագործման նորմերի և այլն: Տվյալ ցուցանիշին կամ չափանիշին համապատասխանության վերլուծությունը դյուրինացնելու և կարճ ժամանակահատվածում կատարելու համար առաջարկվում է նախապես պատրաստել և շրջայցերի ընթացքում լրացնել համապատասխան աղյուսակներ: Օրինակ` վերը նշված 2.3. կետի 2-րդ ցուցանիշը արձանագրելու համար անհրաժեշտ է նախապես համարակալել բոլոր դասասենյակներն ու այլ սենյակները, որպեսզի հնարավոր լինի արագորեն լրացնել աշակերտական նստարանների միջև հեռավորության մեկ միասնական աղյուսակ (տես`Աղյուսակ 10):
Աղյուսակ 8. Տվյալներ յուրաքանչյուր դասասենյակում սեղան-նստարանների դասավորվածության և թվի վերաբերյալ
Կարելի է կցել դասասենյակների գծագրերը և նշել սեղան-նստարանների միջև հեռավորությունները գծագրի մեջ:
Պարզաբանել սեղան-նստարանների դասավորության նախընտրելի ձևի պատճառները: Կատարել եզրահանգումներ և առաջարկներ դասասենյակների կահավորման առավել նպաստավոր ձևերի վերաբերյալ՝ ուսուցման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու և դասապրոցեսի ընթացքում ինտերակտիվ մեթոդներ կիրառումը խթանելու նպատակով (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
Աղյուսակ 9. Տվյալներ յուրաքանչյուր դասասենյակներում մեկ սովորողին ընկնող մակերեսի վերաբերյալ

Վերլուծել դասասենյակներում մեկ սովորողին ընկնող մակերեսին վերաբերող իրավիճակը, կատարել եզրահանգումներ և առաջարկել հիմնախնդիրների լուծման ուղիներ (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
2.3. կետի 3-րդ չափանիշի համար հաստատության գրացամատյանում պետք է կատարել գրառում մարզադահլիճի առկայության մասին: Եթե հաստատությունն ունի մարզադահիլճ, ապա պետք է նկարագրել վերջինինս ֆիզիկական վիճակը, սպորտային գույքով ու պարագաներով հագեցվածությունը: Պետք է պարզաբանել նաև «ֆիզկուլտուրա» առարկայից ուսումնական դասընթացներն անց են կացնում հաստատության մարզադահլիճում, թե ոչ և ինչպես:
Վերլուծել մարզադահլիճին վերաբերող հիմնախնդիրները, կատարել եզրահանգումներ և առաջարկել հիմնախնդիրների լուծման ուղիներ:
2.4 . Հաստատության անձնակազմի և սովորողների անվտանգ կենսագործունեությունը նկարագրող չափանիշներ
Հաստատությունն իրականացնում է նպատակային ուսուցողական ծրագրեր, որոնք ուղղված են սովորողների մոտ ձևավորելու անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի կարողություններ ու հմտություններ.
Չափանիշներ 1 և 2
Աղյուսակ 10 Ա. Տվյալներ արտակարգ իրավիճակներում հաստատության անձնակազմի և սովորողների տեղեկացված լինելու մասին

- Հաստատության անձնակազմը և սովորողները տիրապետում են արտակարգ իրավիճակներում գործելու վարքականոններին:
- Հաստատության անձնակազմը և սովորողները տեղեկացված են դպրոցում առկա անվտանգության միջոցների (էլեկտրական վահանակի, հրշեջ տեղեկատուի, հրշեջ ծորակի և այլն) տեղերին ու տիրապետում են դրանց օգտագործման կանոններին:
- Տեղական վտանգների գնահատման և աղետների պատրաստվածության վերաբերյալ հաստատությունում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ:
- Հաստատությունում առկա է աղետների պատրաստվածության, քաղաքացիական պաշտպանվածության պլան և ուսումնական տարվա ընթացքում իրականացվում են պլանի գործարկում և վարժանքներ, վարվում է գրանցամատյան:
- Հաստատությունն ապահովված է լոկալ ջեռուցման անվտանգ համակարգով:
- Հաստատության բոլոր դասասենյակներում առկա են ջեռուցումն ապահովող մարտկոցներ և ջեռուցման ամիսներին դասասենյակներում ջերմաստիճանը համապատասխանում է սանիտարահիգիենիկ նորմերին:
- Հաստատության միջանցքները ջեռուցվում են և միջանցքներում ջերմաստիճանը համապատասխանում է սանիտարահիգիենիկ նորմերին:
- Հաստատությունն ապահովված է շուրջօրյա հոսող խմելու ջրով:
- Հաստատության բոլոր հարկերում առկա են առանձնացված վերանորոգված սանհանգույցներ տղաների և աղջիկների համար:
- Հաստատության բոլոր սանհանգույցներն ապահովված են շուրջօրյա հոսող ջրով և ապահոված են հիգիենայի պարագաներով (օճառով, թղթով և այլն):
- Հաշմանդամություն ունեցող անձանց համար կա հարմարեցված սանգանգույց, որի մոտ առկա է հաշմանդամության տարբերանշանը:
- Հաստատությունում առկա է սննդի կետ, որը համապատասխանում է սանտարահիգիենիկ պայմաններին:
- Հաստատության սննդի կետում փակցված են առողջ սննդակարգի վերաբերյալ համապատասխան պաստառներ:
- Հաստատությունում առկա է բուժկետ և կարող է տրամադրվել առաջին բուժօգնությունը:
Չափանիշներ 1 և 2
Աղյուսակ 10 Ա. Տվյալներ արտակարգ իրավիճակներում հաստատության անձնակազմի և սովորողների տեղեկացված լինելու մասին
Այս չափանիշների ամբողջական ներկայացման նպատակով անհրաժեշտ է իրականացնել հարցումներ և դրանց արդյունքները հակիրճ ներկայացնել ՝ ըստ հարցման մեջ ընդգրկված յուրանքանչյուր շահառու խմբի (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
Վերլուծել հարցման արդյունքները, կատարել եզրահանգումներ և առաջարկել հիմնախնդիրների լուծման ուղիներ (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
Չափանիշ 3
Աղյուսակ 10Բ. Տվյալներ տեղական վտանգների գնահատման և աղետների պատրաստվածության ու հակազդման մեխանիզմների ուղղությամբ հաստատությունում իրականացվող միջոցառումների վերաբերյալ

Անցկացված միջոցառումների արդյունավետության գնահատման նպատակով ցանկալի է իրականացնել հարցումներ սովորողների և աշխատակազմի շրջանում և դրանց արդյունքները հակիրճ ներկայացնել՝ ըստ հարցման մեջ ընդգրկված յուրանքանչյուր շահառու խմբի (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
Վերլուծել հարցման արդյունքները, կատարել եզրահանգումներ և առաջարկել հիմնախնդիրների լուծման ուղիներ (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
Չափանիշ 4
Ինքնավերլուծության այս բաժնի կարևորագույն բաղադրիչն է հաստատության քաղաքացիական պաշտպանության պլանի վերլուծությունը: Նման պլանի առկայությունը, ինչպես նաև դրանում նշված աղետներին պատրաստվածության, հակազդման իրատեսական մեխանիզմների ու միջոցառումների նկարագրությունը հաստատության անվտանգության և ապահովության կարևոր չափանիշներից է:
Այս չափանիշին հաստատության համապատասխանության գնահատման նպատակով պետք է նշել, թե արդյոք հաստատությունը մշակել և հաստատել է իր քաղաքացիական պաշտպանության պլանը, ինչպես է իրագործվում այդ պլանը, ինչպես նաև նկարագրել քաղաքացիական պաշտպանության պլանից բխող սովորողների և աշխատակազմի հետ տարվա ընթացքում իրականացվող միջոցառումների և վարժանքների մասին: Կարևոր է նաև հիշատակել, թե արդյոք դպրոցը վարում է իրականացվող վարժանքների և միջոցառումների գրանցամատյան:
Աղյուսակ 10 Գ. Տվյալներ հաստատության քաղաքացիական պաշտպանության պլանից բխող սովորողների և աշխատակազմի հետ տարվա ընթացքում իրականացվող միջոցառումների և վարժանքների վերաբերյալ

Անցկացված միջոցառումների և վարժանքների արդյունավետության գնահատման նպատակով ցանկալի է իրականացնել հարցումներ սովորողների և աշխատակիցների շրջանում և դրանց արդյունքները հակիրճ ներկայացնել՝ ըստ հարցման մեջ ընդգրկված յուրանքանչյուր շահառու խմբի (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
Վերլուծել հարցման արդյունքները, կատարել եզրահանգումներ և առաջարկել հիմնախնդիրների լուծման ուղիներ (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
Չափանիշներ 5, 6 և 7
5-րդ, 6-րդ և 7-րդ չափանիշներին հաստատության համապատասխանության գնահատումը պետք է իրականացնել դիտարկման և փաստագրման միջոցով: Հաստատության գրանցամատյանում պետք է նախ նշել, արդյոք հաստատությունն ապահովված է անվտանգ լոկալ ջեռուցման համակարգով, թե ոչ: Եթե հաստատությունը չունի լոկալ ջեռուցման համակարգ, ապա պետք է նկարագրել, թե ինչպես է ջեռուցվում դպրոցը: Այնուհետ, ստորև բերված աղյուսակի լրացման միջոցով, պետք է մանրամասնել դասասենյակների, դահլիճների, այլ աշխատասենյակների և միջանցքների ջեռուցման պայմանները: Մասնավորապես անհրաժեշտ է նշել, թե արդյոք բոլոր դասասենյակներում առկա են ջեռուցումն ապահովող մարտկոցներ կամ տաքացնող այլ սարքավորումներ, ինչքան է դասասենյակներում, դահլիճներում և այլ սենյակներում ջերմաստիճանը ջեռուցման ամիսներին և համապատասխանում է արդյոք այն սանիտարական նորմերին:
Կարևոր է նաև արձանագրել, թե արդյոք ջեռուցվում են հաստատության միջանցքները, ինչքան է ջերմաստիճանը միջանցքներում և համապատասխանում է արդյոք այն սանիտարական նորմերին:
Այս չափանիշներով դիտարկումները և փաստագրումները պետք է կատարել միայն ջեռուցման ամիսներին, բայց հաճախակի՝ ամսեկան առնվազն 2 անգամ: Դիտարկման արդյունքները պետք է ամփոփել հաստատության ներքին գնահատման հաշվետվության մեջ:
Աղյուսակ 11 Տվյալներ հաստատության ջեռուցման առկայության և տեսակի վերաբերյալ

Վերլուծել ջեռուցման հետ կապված վիճակն ու հիմնախնդիրները, կատարել եզրահանգումներ և առաջարկել հիմնախնդիրների լուծման ուղիներ (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր).
Չափանիշներ 8, 9,10 և 11
8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ չափանիշները վերաբերում են հաստատության ջրամատակարարմանը և և սանհանգույցներին: Այս չափանիշներին հաստատության համապատասխանության գնահատումը պետք է իրականացնել դիտարկման և փաստագրման միջոցով: Հաստատության գրանցամատյանում պետք է նախ նշել, թե արդյոք հաստատությունն ապահովված է շուրջօրյա հոսող խմելու ջրով, թե ոչ: Եթե հաստատությունն ապպահովված չէ շուրջօրյա խմելու ջրով, ապա պետք է նկարագրել, թե ինչպիսին է նրա ջրամատակարարումը:
Այնուհետ, ստորև բերված աղյուսակի լրացման միջոցով, պետք է մանրամասնել սանհանգույցների առկայությունը, դրանց վիճակը և հագեցվածությունը անհրաժեշտ հիգիենայի պարագաներով: Կարևոր է նաև արձանագրել, թե արդյոք սանհանգույցները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար, կամ արդյոք հաստատությունն ունի նման հարմարեցված սանհանգույց:
Դիտարկման արդյունքները պետք է ամփոփել հաստատության ներքին գնահատման հաշվետվության մեջ:
Աղյուսակ 12. Տվյալներ հաստատության ջրամատակարարման, սանհանգույցների (կոյուղացման) առկայության և դրաց վիճակի վերաբերյալ

Վերլուծել ջրամատակարարման և սանհագույցների հետ կապված վիճակն ու հիմնախնդիրները, կատարել եզրահանգումներ և առաջարկել հիմնախնդիրների լուծման ուղիներ (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
Չափանիշներ 12 և 13
12-րդ և 13-րդ չափանիշները վերաբերում են սննդի կետի առկայությանը հաստատությունում: Այս չափանիշներին հաստատության համապատասխանության գնահատումը պետք է իրականացնել դիտարկման և փաստագրման միջոցով: Հաստատության գրանցամատյանում պետք է նախ նշել, թե արդյոք հաստատությունն ունի գործող սննդի կետ, թե ոչ: Եթե հաստատությունը չունի գործող սննդի կետ, ապա պետք է նկարագրել, թե ինչպես է կազմակերպվում սովորողների սննդի ապահովման խնդիրը, երբ սովորողները և աշխատակիցները գտնվում են հաստատությունում:
Այնուհետ, ստորև բերված աղյուսակի լրացման միջոցով, պետք է մանրամասնել սննդի կետի վիճակը և հագեցվածությունը անհրաժեշտ գույքով և պարագաներով:
Դիտարկման արդյունքները պետք է ամփոփել հաստատության ներքին գնահատման հաշվետվության մեջ:
Աղյուսակ 13. Տվյալներ հաստատությունում սննդի կետի առկայության և սննդի կազմակերպման վերաբերյալ

Վերլուծել սննդի կետի առկայության և դրա վիճակի հետ կապված հիմնախնդիրները, կատարել եզրահանգումներ և առաջարկել հիմնախնդիրների լուծման ուղիներ (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
Չափանիշ 14
Չափանիշ 14-ը վերաբերում է հաստատությունում բուժկետի առկայությանը: Այս չափանիշին հաստատության համապատասխանության գնահատումը պետք է իրականացնել դիտարկման և փաստագրման միջոցով: Հաստատության գրանցամատյանում պետք է նախ նշել, արդյոք հաստատությունն ունի գործող բուժկետի կետ, թե ոչ: Եթե հաստատությունը չունի գործող բուժկետ, ապա պետք է նկարագրել, թե ինչպես է կազմակերպվում սովորողներին և աշխատակիցներին առաջին բուժօգնության տրամադրման խնդիրը:
Այնուհետ, ստորև բերված աղյուսակի լրացման միջոցով, պետք է մանրամասնել բուժկետի վիճակը և հագեցվածությունը անհրաժեշտ գույքով և պարագաներով:
Դիտարկման արդյունքները պետք է ամփոփել հաստատության ներքին գնահատման հաշվետվության մեջ:
Աղյուսակ 14. Տվյալներ հաստատությունում բուժկետի առկայության և բուժսպասարկման վիճակի վերաբերյալ

Վերլուծել բուժկետի վիճակի հետ կապված հիմնախնդիրները, կատարել եզրահանգումներ և առաջարկել հիմնախնդիրների լուծման ուղիներ (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
2.5. Ֆիզիկական, հոգևոր և սոցիալական առողջության չափանիշներ
Հաստատության ներքին գնահատման հաշետվության մեջ առանձին տեղ է գրավում սովորողների ֆիզիկական, հոգևոր և սոցիալական առողջությանը միտված ուսումնադաստիարակչական աշխատանքները, իրականացվող ծրագրերն ու միջոցառումները և դրանց վերլուծությունը: Հաշվետվության այս կետի չափանիշների մշակման և դիտարկման համար հիմք են հանդիսանում <<Երեխայի իրավունքների մասին>> և <<Հաշմանդամության ունեցող անձանց իրավունքների մասին>> ՄԱԿ-ի կոնվենցիաները, ինչպես նաև ՀՀ համապատասխան օրենքները, ներառյալ ՀՀ կրթության բնագավառը կարգավորող օրենքներն ու իրավական ակտերը, հաստատության կանոնադրությունը և այլն:
Ֆիզիկական, հոգևոր և սոցիալական նկարագրող չափանիշներն են՝
Հաստատությունն իրականացնում է սովորողների ֆիզիկական, հոգևոր, սոցիալական առողջությանը միտված ուսումնադաստիարակչական ծրագրեր և միջոցառումներ.
Ամբողջական պատկեր ստանալու և աշխատանքների հետագա բարելավվմանն ուղղված քայլեր մշակելու համար անհրաժեշտ է նաև վերլուծել հաստատության զարգացման ծրագրով, ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով, դասղեկական աշխատանքների պլաններով, աշակերտական ինքնավարության ծրագրերով և այլ ծրագրերով նախատեսված և իրականացված միջոցառումներն ու դասընթացները:
Աղյուսակ 15. Տվյալներ հաստատության սովորողների ֆիզիկական, հոգևոր և սոցիալական առողջությանն ուղղված աշխատանքների վերաբերյալ

- հաստատությունում գրանցվել են ալկոհոլի, ծխախոտի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործման դեպքեր և իրականացվում են ծրագրեր դրանց չարաշահումը կանխարգելու ուղղությամբ.
- հաստատությունում գրացվել են մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքեր, իրականացվում են դրանց բացահայտմանն ու կանխմանն ուղղված աշխատանքները.
- հաստատությունում գործում են սովորողների նկատմամբ բռնության, ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման դեպքերի բացահայտման, զեկուցման, դրանց կանխարգելման և հանրային քննարկման մեխանիզմներ.
- հասատությունն իրականացնում է երեխայի խնամքի ու դաստիարակության, ընտանիքում ծնողական պարտականությունների նկատմամբ պատասխանատվության բարձրացման, ինչպես նաև բռնության, ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման բացառման, երեխային զարգացման համար անվտանգ միջավայրի ձևավորման հարցերի վերաբերյալ ծնողների իրազեկմանն ուղղված միջոցառումներ.
- հաստատությունում կազմակերպվում են հատուկ դասընթացներ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղղությամբ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցման ուղիների և կանխարգելման մասին գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով.
- հաստատությունը ստեղծում է ուսումնամեթոդական նյութեր և իրականացնում է ուսումնական դասընթացներ ուղղված ըննդեմ բռնության, ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման:
Ամբողջական պատկեր ստանալու և աշխատանքների հետագա բարելավվմանն ուղղված քայլեր մշակելու համար անհրաժեշտ է նաև վերլուծել հաստատության զարգացման ծրագրով, ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով, դասղեկական աշխատանքների պլաններով, աշակերտական ինքնավարության ծրագրերով և այլ ծրագրերով նախատեսված և իրականացված միջոցառումներն ու դասընթացները:
Աղյուսակ 15. Տվյալներ հաստատության սովորողների ֆիզիկական, հոգևոր և սոցիալական առողջությանն ուղղված աշխատանքների վերաբերյալ
Վերլուծել հաստատության սովորողների ֆիզիկական, հոգևոր և սոցիալական առողջությանն ուղղված աշխատանքների արդյունավետությունը, առկա հիմնախնդիրները, կատարել եզրահանգումներ և առաջարկել հիմնախնդիրների լուծման ուղիներ (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
_______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
Աղյուսակի լրացումից բացի, 2.5. կետի չափանիշների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու և լիարժեք ինքնավերլուծություն կատարելու նպատակով հաստատությունը պետք է ուսումնասիրի հիմնական շահառուների կարծիքը նշված հարցերի շուրջ: Այդ նպատակով այն պետք է իրականացնի հարցումներ հաստատության սովորողների ու նրանց ծնողների, ուսուցիչների և վարչական աշխատողների շրջանում՝ նախապես պատրաստված հարցաթեթերով:
Հարցման արդյունքները՝ ըստ հարցման մեջ ընդգրկված յուրանքանչյուր շահառու խմբի, հակիրճ ներկայացնել ստորև (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
Մաս 3. Հաստատության գործունեության արդյունավետություն
Հաստատության գործունեության ներքին գնահատման կարևորագույն մասը ուսումնական հաստատության գործունեության արդյունավետության գնահատումն է: Վերջինս կատարվում է երկու տեսանկյունից՝
- արտաքին արդյունավետության կամ, այլ կերպ ասած, կրթության որակի
- ներքին արդյուանվետության կամ առկա մարդկային, նյութական ու ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդունավետության:
Որակյալ կրթությունն ուսումնառության այնպիսի համակարգ է, որն ապահովում է սովորողների կողմից անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների ու որակների ձեռքբերումը, ինչպես նաև արժեքային համակարգի ձևավորումը՝ պետության սահմանած պահանջներին համապատասխան, և միաժամանակ հնարավորություն է ընձեռնում նրանց սովորել ամբողջ կյանքի ընթացում: Այլ կերպ ասած, կրթության որակն ուսումնական գործընթացի համապատասխանությունն է սահմանված նպատակներին:
«Կրթության որակը» ուսումնական գործընթացի ամբողջական արդյունքն է, ուստի ներառում է՝
- սովորողներին, ովքեր առողջ են, պատրաստ սովորելու և մասնակցելու ուսումնառության գործընթացին՝ ստանալով իրենց ընտանիքների լիակատար աջակցությունը.
- ուսումնականան միջավայրը, որը բարեկարգ է ու անվտանգ, ապահովում է առողջության պահպանումն ու հավասարությունը սովորողների միջև, ինչպես նաև հագեցած է անհրաժեշտ ուսումնական գույքով և ռեսուրսներով.
- կրթության բովանդակությունը, որը սահմանված է կրթության չափորոշիչներով, առարկայական ծրագրերով, ուսումնական պլաններով ու արտացոլված ուսումնամեթոդական նյութերում, և ուղղված է սովորողների մոտ հիմնարար գիտելիքների, կենսական հմտությունների և արժեքների ձևավորմանը, ներառյալ՝ առողջության պահպանման, առողջ սնուցման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, սեռերի հավասարության և խաղաղության պահպանմանն ուղղված գիտելիքներն ու հմտությունները զարգացնելուն.
- որակյալ ուսուցչական կազմը, որն օգտագործում է երեխայակենտրոն ուսուցման մեթոդներ.
- հմուտ ղեկավարվող ուսումնական գործընթացը.
- արժանահավատ ու արդար գնահատման համակարգը, որը խթանում է սովորողների առաջադիմությունն ու նվազեցնում նրանց միջև անհավասարությունները.
- ուսուցման վերջնարդյունքները, որոնք ներառում են սովորողների գիտելիքները, հմտությունները, արժեքային համակարգն ու աշխարահայացքը և ուղղված են հասարակության մեջ սովորողների դրական մասնակցությանը»:
Հաստատության ներքին գնահատման այս մասում «կրթության որակի» տեսանկյունից ներառված են սովորողներին, ուսուցման վերջանարդյունքներին, ուսուցման բովանդակությանը և ուսուցիչներին, բնութագրող ցուցանիշները, իսկ ուսուցման միջավայրին վերաբերող ցուցանիշները և չափանիշները ներառված են նախորդ մասում:
Կրթության վերջնարդյունքներին վերաբերաբերող ցուցանիշները բնորոշվում են առաջին հերթին սովորողների առաջադիմությամբ, ինչն էլ արտահայտվում է նրանց ընթացիկ և ավարտական գնահատականներով: Միևնույն ժամանակ սովորողների առաջադիմությանը վերաբերաբերող ցուցանիշները ներառում են նաև սովորողների բացակայությունները, դասարանից դասարան փոխադրվելը կամ նույն դասարանում մնալը կամ ընդհանրապես կրթության գործընթացից դուրս մնալը, կրկնուսույցների մոտ պարապելը, օլիմպիադաներին և մրցույթներին մասնակցությունը, նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական հաստատություններում ուսումը շարունակելը և այլն:
Կրթության որակի ցուցանիշների մյուս խումբը վերաբերվում է հաստատության ուսուցիչներին՝ նրանց մասնագիտական որակավորմանը, պատրաստվածությանը և ուսուցման մեթոդներին, ուսումնանյութական բազային և ուսումնական գործընթացի կազմակերպմանը:
Հաստատության ներքին արդյունավետության գնահատումը նույնքան կարևոր է հաստատության արդյունավետ գործելու տեսանկյունից: Հատկապես սահմանափակ ֆինանսական և նյութական ռեսուրսների պայմաններում առաջնահերթ խնդիր է դառնում դրանց արդյունավետ օգտագործումը:
Ուսումնական հաստատության գործունեության արդյունավետությունն անհրաժեշտ է գնահատել ինչպես տվյալ ուսումնական տարվա կտրվածքով, այնպես էլ նախորդ 2 տարիների հետ համեմատության մեջ` բացահայտելով արդյունավետության ցուցանիշների դինամիկան:
Աղյուսակ 16. Տվյալներ սովորողների ուսումնառության արդյունքների վերաբերյալ տվյալ ուստարում
Ցուցանիշ 1-ի համար լրացնել ստորև աղյուսակները՝ 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների համար

- Հաստատության սովորողների առաջադիմությունը նկարագրող ցուցանիշները հետևյալն են՝
- սովորողների միջին տարեկան գնահատականները ըստ կրթական աստիճանների.
- գերազանց առաջադիմությամբ սովորողների թիվը և տոկոսը՝ ըստ կրթական աստիճանների.
- ցածր առաջադիմությամբ սովորողների թիվը և տոկոսը՝ ըստ կրթական աստիճանների.
- ավարտման գործակիցը՝ ըստ կրթական աստիճանների.
- երկտարեցիների թիվը և տոկոսը՝ ըստ կրթական աստիճանների.
- կրկնուսույցների մոտ պարապող սովորողների թիվը և տոկոսը՝ ըստ կրթական աստիճանների.
- միասնական քննություններին մասնակիցների թիվը և տոկոսը՝ շրջանավարտների ընդհանուր թվի նկատմամբ.
- ավարտական և միասնական քննություններին անբավարար ստացած շրջանավարտների թիվը և տոկոսը՝ շրջանավարտների ընդհանուր թվի նկատմամբ.
- հիմնական դպրոցն ավարտած սովորողներից նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական հաստատություններ ընդունվածների թիվը և տոկոսը.
- նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական հաստատություններ ընդունված 12-րդ դասարանի շրջանավարտների թիվը և տոկոսը.
- հիմնական դպրոցը ավարտած այն սովորողների թիվը և տոկոսը, ովքեր ուսումը շարունակում են ավագ դպրոցներում կամ ավագ դասարաններում.
- ԲՈՒՀ-եր ընդունված շրջանավարտների թիվը և տոկոսը՝ շրջանավարտների ընդհանուր թվի նպատմամբ.
- սովորողների բացակայությունների ընդհանուր թիվը ժամերով՝ ըստ կրթական աստիճանների.
- դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրված սովորողների թիվը և տոկոսը.
- ուստարվա ընթացքում տվյալ հաստատությունից այլ հաստատություն տեղափոխված սովորողների թիվը և տոկոսը, այդ թվում՝ ըստ այլ հաստատություններ, այլ բնակավայր կամ այլ երկիր ընտանիքի տեղափոխման պատճառներով.
- ուստարվա ընթացքում հաստատությունից հեռացած կամ ուսումն ընդհատած/անավարտ թողած սովորողների ընդհանուր թիվը, այդ թվում՝ հիվանդության, անկարողության, ընտանիքի սոցիալական վիճակի, սովորել չցանականալու և այլ պատճառներով.
- առարկայական օլիմպիադաների և սպորտային, երաժշտական, գեղարվեստի, մշակութային մրցույթների մասնակիցների թիվը և տոկոսը՝ հաստատության սովորողների ընդհանուր թվի նկատմամբ.
- առարկայական օլիմպիադաներին և սպորտային, երաժշտական, գեղարվեստի, մշակութային մրցույթներին մրցանակներ ստացած սովորողների թիվը և տոկոսը՝ մասնակիցների ընդհանուր թվի նկատմամբ:
Աղյուսակ 16. Տվյալներ սովորողների ուսումնառության արդյունքների վերաբերյալ տվյալ ուստարում
Ցուցանիշ 1-ի համար լրացնել ստորև աղյուսակները՝ 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների համար
Աղյուսակ 17. Տվյալներ սովորողների ուսումնառության արդյունքների վերաբերյալ նախորդ ուստարում
Աղյուսակ 18. Տվյալներ 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման և 9-րդ, 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների արդյունքների դինամիկայի վերաբերյալ
Վերլուծել հաստատության սովորողների տարեկան միջին գնահատականների և պետական ավարտական քննությունների միջին միավորների փոփոխությունները՝ ըստ կրթական աստիճանների և հիմնական առարկաների: Վերհանել առկա հիմնախնդիրները, կատարել եզրահանգումներ և առաջարկել ուղիներ սովորողների առաջադիմության բարելավման ուղղությամբ (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
2-ից 16-րդ ցուցանիշների հաշվարկի համար անհրաժեշտ է կատարել հաստատության վիճագրական տվյալների վերլուծություն և լրացնել ստորև բերված Աղյուսակ 19-ը:
Աղյուսակ 19. Տվյալներ սովորողների առաջադիմության վերաբերյալ տվյալ և նախորդ 2 ուստարիների համար՝ ըստ կրթական աստիճանների

Վերլուծել հաստատության սովորողների առաջադիմությանը վերաբերող ցուցանիշները և դրանց փոփոխությունը վերջին 3 ուստարիների կտրվածքով: Կատարել եզրահանգումներ ու առաջարկել լուծումներ սովորողների առաջադիմության բարելավման ուղղությամբ (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
17-րդ և 18-րդ ցուցանիշների հաշվարկի համար անհրաժեշտ է կատարել հաստատության վիճագրական տվյալների վերլուծություն և լրացնել ստրոև բերված Աղյուսակ 20-ը:
Աղյուսակ 20. Տվյալներ առարկայական օլիմպիադաներին և սպորտային, երաժշտական, գեղարվեստի, մշակութային մրցույթներին սովորողների մասնակցության վերաբերյալ

Վերլուծել հաստատության սովորողների առարկայական օլիմպիադաներին, ինչպես նաև սպորտային, երաժշտական, գեղարվեստի, մշակութային մրցույթներին մասնակցության աստիճանը, փոփոխությունների դինամիկան վերջին 3 ուստարիների կտրվածքով: Կատարել եզրահանգումներ ու առաջարկել լուծումներ սովորողների մասնակցության աստիճանի և արդյունքների բարելավման ուղղությամբ (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
Հաստատությունն ունի որակյալ ուսուցչական անձնակազմ և ուսուցիչները տիրապետում են դասավանդման ժամանակակից մեթոդներին՝
Աղյուսակ 21. Տվյալներ ուսուցչական կազմի և նրանց գործունեության վերաբերյալ
- Հաստատության ուսուցիչներին և նրանց գործունեությանը վերաբերող ցուցանիշներ
Հաստատությունն ունի որակյալ ուսուցչական անձնակազմ և ուսուցիչները տիրապետում են դասավանդման ժամանակակից մեթոդներին՝
- բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող ուսուցիչների թիվը և տոկոսը.
- ըստ մասնագիտության դասավանդող ուսուցիչների թիվը և տոկոսը.
- տարակարգ ունեցող ուսուցիչների թիվը և տոկոսը.
- գիտական կոչում ունեցող ուսուցիչների թիվը և տոկոսը.
- ՀՀ ԿԳ նախարարության կողմից երաշխավորված կամ այլ կազմակերպություններում վերջին 3 տարում վերապատրաստում անցած վերապատրաստում անցած ուսուցիչների թիվը և տոկոսը.
- որպես ուսուցիչ վերապատրաստող (դասախոս) վերապատրաստված և վերապատրաստման դասընթացներ վարող ուսուցիչների թիվը և տոկոսը.
- ուսուցիչների միջին տարիքը.
- միջազգային ու հանրապետական պարբերականներում/ամսագրերում հոդվածներ, մասնագիտական հրապարակումներ, ինչպես նաև դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ, գիտամանկավարժական, հեղինակային ու այլ աշխատություններ ունեցող ուսուցիչների թիվը և տոկոսը.
- դասավանդման աշակերտակենտրոն, մասնակցային, ինտերակտիվ մեթոդներին տիրապետող և դրանք կիրառող ուսուցիչների թիվը և տոկոսը.
- ուսումնական գործընթացում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներ, այդ թվում՝ ինտերնետ կիրառող ուսուցիչների թիվը.
- սովորողներին համակարգիչների կիրառմամբ տնային աշխատանքներ հանձնարարող ուսուցիչների թիվը.
- ուսուցիչների բացակայությունների ընդհանուր թիվը.
- ուստարվա ընթացքում հաստատությունում անցկացվող ցուցադրական բաց դասերի թիվը.
- ուստարվա ընթացքում ուսուցիչների փոխադարձ դասալսումների թիվը.
- ուստարվա ընթացքում հաստատությունից դուրս անցկացվող գործնական պարապմունքների թիվը.
- ՀՀ կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մայր Աթոռի հետ համատեղ անցկացվող մրցույթներին մասնակցած և մրցանակներ ստացած ուսուցիչների թիվը և տոկոսը:
Աղյուսակ 21. Տվյալներ ուսուցչական կազմի և նրանց գործունեության վերաբերյալ
Վերլուծել հաստատության ուսուցիչներին և նրաց գործունեությանը վերաբերող ցուցանիշները, դրանց փոփոխությունների դինամիկան և առկա հիմնախնդիրները: Կատարել եզրահանգումներ ու առաջարկել լուծումներ ուսուցիչների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
Աղյուսակի լրացումից բացի, 3.2 կետի 9-ից 15 ցուցանիշների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու և լիարժեք ինքնավերլուծություն կատարելու նպատակով հաստատությունը պետք է ուսումնասիրի հիմնական շահառուների կարծիքը նշված հարցերի շուրջ: Այդ նպատակով այն պետք է իրականացնել հարցումներ հաստատության սովորողների ու նրանց ծնողների, ուսուցիչների, վարչական կազմի շրջանում՝ նախապես պատրաստված հարցաթեթերով:
Հարցման արդյունքները՝ ըստ հարցման մեջ ընդգրկված յուրանքանչյուր շահառու խմբի, հակիրճ ներկայացնել ստորև (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր).
3.3 Հաստատության ուսումնական միջավայրին և ծառայություններին վերաբերող ցուցանիշներ և չափանիշներ
Ուսումնական միջավայրին և ծառայություններին վերաբերող ցուցանիշները և չափանիշները գնահատելու համար անհրաժեշտ է իրականացնել և՛ դիտարկում-փաստագրում, և՛ հարցումներ:
Այս կետին վերաբերող ցուցանիշները և չափանիշներն են՝
Հաստատությունում ստեղծված է որակյալ կրթական միջավայր.
3.3. կետի այս ցուցանիշներին և չափանիշներն հաստատության համապատասխանության գնահատումն իրականացնելու նպատակով նախ անհրաժեշտ է կատարել դիտարկում-փաստագրում և համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրություն և արդյունքերը ամփոփել ստորև Աղյուսակներ 22 և 23-ում:
Աղյուսակ 22. Տվյալներ հաստատության գրադարանի և դրա գործունեության մասին

- հաստատությունն ունի գործող և բավարար ֆիզիկական պայմաններով գրադարան, որը հագեցած է անհրաժեշտ ուսումնաօժանդակ գրականությամբ, գույքով և սարքավորումներով և որից կանոնավոր կերպով օգտվում են սովորողները, ուսուցիչները և վարչական կազմը.
- հաստատությունն ունի ուսումնական լաբորատորիաներ ու կաբինետներ, այդ թվում` քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, աշխարհագրության, ռազմագիտության, համակարգչային և այլն, ինչպես նաև արհեստանոցներ, սպորտդահլիճ, միջոցառումների դահլիճ և այլ հատուկ ուսումնական դասասենյակներ/սենյակներ, ներառյալ արտադպրոցական կրթության և լրացուցիչ կրթական ծրագերի համար (ֆոտոխմբակ, նկարչական խմբակ, երաժշտական խմբակ և այլն), որոնք հագեցած են անհրաժեշտ գույքով, ուսումնական պարագաներով և ուսումնանյութական և ուսումնադիդակտիկ նյութերով:
3.3. կետի այս ցուցանիշներին և չափանիշներն հաստատության համապատասխանության գնահատումն իրականացնելու նպատակով նախ անհրաժեշտ է կատարել դիտարկում-փաստագրում և համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրություն և արդյունքերը ամփոփել ստորև Աղյուսակներ 22 և 23-ում:
Աղյուսակ 22. Տվյալներ հաստատության գրադարանի և դրա գործունեության մասին
Վերլուծել հաստատության գրադարանի վիճակին, հագեցվածությանը և դրա գործունեության արդյունավետությանը վերաբերող ցուցանիշները և չափանիշները, առկա հիմնախնդիրները: Կատարել եզրահանգումներ ու առաջարկել լուծումներ գրադրանի գործունեության բարելավման ուղղությամբ (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
Աղյուսակի լրացումից բացի, գրադարանի գործունեության արդյունավետության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու և հաստատության սովորողների ու աշխատակիցների գրադարանի աշխատանքից բավարավածության աստիճանի բացահայտման, ինչպես նաև լիարժեք ինքնավերլուծություն կատարելու նպատակով՝ հաստատությունը պետք է ուսումնասիրի հիմնական շահառուների կարծիքը նշված հարցերի շուրջ: Այդ նպատակով հաստատությունը պետք է իրականացնի հարցումներ սովորողների ու նրանց ծնողների, ուսուցիչների, վարչական կազմի և գրադարանի աշխատակիցների շրջանում՝ նախապես պատրաստված հարցաթեթերով: Հարցաթերթում ընդգրկված հարցերը կարող են լինել վերը բերված Աղյուսակ 22-ի շրջանակներում, սակայն չպետք է սահմանափակվեն դրանցով, քանի որ պետք է բացահայտեն ուսուցիչների և սովորողների բավարարվածության աստիճանը հաստատության գրադարանի պայմաններից, ընձեռնած հնարավորություններից և այլն:
Հարցման արդյունքները՝ ըստ հարցման մեջ ընդգրկված յուրանքանչյուր շահառու խմբի, հակիրճ ներկայացնել ստորև (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
Աղյուսակ 23. Տվյալներ հաստատության ուսումնական լաբորատորիաների, կաբինետների և դահլիճների վերաբերյալ

Վերլուծել հաստատության ուսումնական լաբորատորիաների, կաբինետների, դահլիճների և այլնի վիճակին, հագեցվածությանը և դրանց գործունեության արդյունավետությանը վերաբերող ցուցանիշները և չափանիշները, առկա հիմնախնդիրները: Կատարել եզրահանգումներ ու առաջարկել լուծումներ դրանց բարելավվման ուղղությամբ (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
Աղյուսակի լրացումից բացի, ուսումնական լաբորատորիաների, կաբինետների, դահլիճների և այլն վիճակի ու օգտագործման արդյունավետության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու և հաստատության սովորողների ու աշխատակիցների բավարավածության աստիճանի բացահայտման նպատակով, ինչպես նաև լիարժեք ինքնավերլուծություն կատարելու նպատակով հաստատությունը պետք է ուսումնասիրի հիմնական շահառուների կարծիքը նշված հարցերի շուրջ: Այդ նպատակով այն պետք է իրականացնի հարցումներ հաստատության սովորողների ու նրանց ծնողների, ուսուցիչների, վարչական կազմի շրջանում՝ նախապես պատրաստված հարցաթերթով: Հարցաթերթում ընդգրկված հարցերը կարող են լինել վերը բերված Աղյուսակ 23-ի շրջանակներում, սակայն չպետք է սահմանափակվեն դրանցով, քանի որ պետք է բացահայտեն ուսուցիչների և սովորողների բավարարվածության աստիճանը հաստատության տարբեր լաբորատորիաների, կաբինետների և այլ պայմաններից, ուսուցմանը նպաստելու հանգամանաքից և այլն: Այստեղ պետք է ներառել նաև հարցեր ուսումնադիտողական պարագաների /քարտեզներ, պլակատներ, տեսալսողական նյութեր/ օգտագործման հաճախականության վերաբերյալ և պարզել, թե որքանով են ուսուցիչները ապահովված ուսումնադիդակտիկ նյութերով և ինչ աշխատանքներ են տարվում դրանց բարելավման ուղղությամբ:
Հարցման արդյունքները՝ ըստ հարցման մեջ ընդգրկված յուրանքանչյուր շահառու խմբի, հակիրճ ներկայացնել ստորև (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
3.4. Հաստատության ներքին արդյուանվետության ցուցանիշները
Ինչպես նշվեց վերը, հաստատության ներքին արդյունավետությունը բնորոշվում է իր մարդկային, նյութական ու ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդունավետությամբ:
Հաստատության ներքին արդյունավետությունը «իր գործունեությունը պատշաճ մակարդակով իրականացնելու և իր նպատակներն ու խնդիրները իրագործելու հաստատության կարողությունն է՝ առանց ռեսուրսների, ժամանակի, ֆինանսական միջոցների և ջանքերի վատման»: Այլ կերպ ասած՝ կրթական ծառայությունների մատուցումը արդյունավետ է, եթե այն տրամադրողները լավագույն կերպով են օգտագործում առկա ռեսուրսները: Բարձրացնել հաստատության ներքին արդյունավետությունը, ըստ էության, նշանակում է՝ «բարելավել ուսումնական գործընթացի արդյունքերն առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների և ռեսուրսների կամ կրճատել ծախսերը առանց ուսումնական գործընթացի վրա բացասական ազդեցություն գործելու»:
Հաստատության ֆինանսական կամ ներքին հարաբերական արդյունավետության հաշվարկման ամենապարզ և ընդունված ձևն այսպիսին է.
Ներդրված ռեսուրսներ
Ներքին արդյունավետությունը = ---------------------------
Արդյունքեր
Սակայն այս պարզեցված հաշվարկի ձևը հաճախ կիրառելի չէ, քանի որ ներդրվող ռեսուրսներն ու արդյունքերը ոչ թե մեկն են, այլ բազմաթիվ և բազմատեսակ: Բացի այդ տարբեր արդյունքներ ուղղակի կախում ունեն ներդրված որոշակի ռեսուրսներից, իրականացված գործողություններից և ուրույն գործոններից: Ուստի, ներքին արդյունավետության գիտականորեն ավելի ճշգրիտ հաշվարկման համար օգտագործվում է հետևյալ բանաձևը.
Ներդրված ռեսուրսների կշռված գումար
Ներքին արդյունավետությունը = -----------------------------------------------
Արդյունքերի կշռված գումար
(«Key education indicators on social inclusion and efficiency» European Research Associates)»
Հաստատության ներքին արդյունավետության ցուցանիշներն են՝
Հաստատության մարդկային, ֆինանսական և նյութական ռեսուրսները տնօրինվում են արդյունավետ և հաստատությունը կարողանում է ներգրավել լրացուցիչ միջոցներ.
3.4. կետում բերված հաստատության ներքին արդյունավետության ցուցանիշների հաշվարկը կատարելու և դրանք ամփոփելու նպատակով լրացնել ստորև տրված Աղյուսակներ 24 և 25-ը:
Աղյուսակ 24. Հաստատության ներքին արդյունավետության հիմնական ցուցանիշները՝ ընթացիկ և նախորդ 2 ուստարիների համար

- սովորող/ուսուցիչ հարաբերությունը.
- սովորող/ սպասարկող-վարչական անձնակազմ հարաբերությունը.
- դասարանների միջին խտությունը.
- մեկ սովորողի հաշվով հաստատության տարեկան նախահաշիվը.
- ուսուցչի միջին աշխատավարձը.
- վարչական աշխատողների միջին աշախատավարձը.
- սպասարկող կազմի միջին աշխատավարձը.
- հաստատության տարեկան նախահաշվում արտաբյուջետային միջոցների չափը.
- ծնողների կողմից դրամային ներդրումների տարեկան չափը.
- հովանավորչական և դրամաշնորհային միջոցների տարեկան չափը.
- աշխատավարձերի վճարման գծով հաստատության տարեկան ծախսերի չափը.
- կոմունալ վճարների գծով հաստատության տարեկան ծախսերի չափը.
- նոր գույքի, սարքավորումների ձեռբերման գծով հաստատության տարեկան ծախսերի չափը:
3.4. կետում բերված հաստատության ներքին արդյունավետության ցուցանիշների հաշվարկը կատարելու և դրանք ամփոփելու նպատակով լրացնել ստորև տրված Աղյուսակներ 24 և 25-ը:
Աղյուսակ 24. Հաստատության ներքին արդյունավետության հիմնական ցուցանիշները՝ ընթացիկ և նախորդ 2 ուստարիների համար
Վերլուծել հաստատության ներքին արդյունավետության հիմնական ցուցանիշները, դրանց փոփոխությունների դինամիկան ու պատճառները, առկա հիմնախնդիրները: Կատարել եզրահանգումներ ու առաջարել լուծումներ դրանց բարելավման ուղղությամբ (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
Աղյուսակ 25. Տվյալներ հաստատության արտաբյուջետային միջոցների վերաբերյալ

Վերլուծել հաստատության ներքին արդյունավետության հիմնական ցուցանիշների փոփոխությունների դինամիկան ու պատճառները, առկա հիմնախնդիրները: Կատարել եզրահանգումներ ու առաջարկել լուծումներ դրանց բարելավման ուղությամբ (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
Մաս 5. Համայնքային մասնակցություն
«Ծնողները, ընտանիքները, մանկավարժները և համայնքները միասնաբար – սա է այն լավագույն համագործակցությունը, որը կարող է ապահովել, որ բոլոր աշակերտները ստանան անհրաժեշտ աջակցություն և ապահովված լինեն պահանջվող ռեսուրսներով՝ իրենց ուսման և կյանքի մեջ հաջողությունների հասնելու նպատակով:
Միջազգայնորեն տարանջատում են ծնողների, ընտանիքների, և համայնքների մասնակցության 6 ձև: Դրանք են՝
Այսպիսով ծնողների, ընտանիքների և համայնքի մասնակցությունը համարվում է ուսումնական հաստատության գործունեության բարելավման կարևոր միջոց: Մասնակցության առաջնային և կարևորագույն ձևն է երեխայի հանդեպ խնամքը, ուշադրությունը և հոգածությունը ծնողների և ընտանիքնի կողմից, ներառյալ՝ ուսումնական հաստատություն երեխայի կանոնավոր հաճախումն ապահովելը: Անհրաժեշտ է նաև ծնողների և ընտանիքների մշտական հաղորդակցությունը և կապը ուսումնական հաստատության հետ, ծնողական ժողովներին կանոնավոր մասնակցությունը՝ երեխայի բացակայությունների, առաջադիմության, հաջողությունների և խնդիրների վերաբերյալ տեղեկացված լինելու և նրան աջակցելու համար: Ծնողական և ընտանեկան մասնակցության տեսանկյունից շատ կարևոր է նաև երեխայի տնային հանձնարարությունների կատարումը վերահսկելը և անհրաժեշտության դեպքում նրան աջակցելը՝ նպաստելով երեխայի մոտ սովորելու նկատմամբ սիրո և հակումների առաջացմանը: Ծնողներն իրավունք ունեն հետևել երեխայի ուսումնառությանը ուսումնական հաստատությունում, մասնակցել դասալսումներին, սակայն մեր երկրում նրանց մասնակցության այս ձևը տարածված չէ և ծնողների մանսակցության աստիճանը երեխայի ուսումնառության գործընթացին հաստատությունում հիմնականում ցածր է:
Մասնակցության ամենատարածված ձևը Հայաստանում ծնողների, ընտանիքների, և համայնքների կամավորական բնույթի գործունեությունն է՝ հաստատությանն օժանդակելու և երեխաների համար միջոցառումներ կազմակերպելու նպատակով: Ընտանիքները, ծնողները և համայքները հաստատությանն օժանդակում են կամավոր դրամական ներդրումներով, աշխատանքով, գույքով կամ նյութերով, ինչպես նաև միջոցառումների կազմակերպմամբ և դրանց մասնակցությամբ:
Մասնակցության առավել բարձր մակարդակի հասնելու համար կարևոր նշանակություն ունի ծնողների և համայնքների ներգրավվածությունը ուսումնական հաստատության կողմից որոշումների կայացմանը, ինչը Հայաստանում ապահովվում է հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի, ինստիտուտի միջոցով: Խորհրդի կազմում ներառվում են հաստատության սովորողների ծնողները, մանկավարժները, տարածքային կառավարման մարմնի, նախարարության և տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները: Խորհրդի լիազորություններն են`
Մասնակցության բարձրացման կարևոր գործոններից է հաստատության կողմից իրականացված քայլերը, որոնք ուղղված են հաստատության և տեղական ինքնակառավարման մարմինների/համայնքների հետ, ինչպես նաև զանազան համայնքային կառույցների հետ համագործակցության ամրապնդմանը: Ոչ միայն համայնքը պետք է ակտիվորեն մասնակցի հաստատության գործունեությանը, այլ նաև պետք է գործի հետադարձ կապը: Հաստատությունը գործուն մասնակցություն պետք է ունենա համայնքի հիմնախնդիրների լուծմանը` այդ գործընթացում ներգրավելով նաև սովորողներին: Այն պետք է հանդիսանա տվյալ համայնքի կրթամշակութային կենտրոնը, լինի համայնքահեն:
Հաստատության գործունեության ներքին գնահատման գործընթացը պետք է բացահայտի, թե որքանով է արդյունավետ սովորող-ÍÝáÕ/ընտանիք-հաստատություն-համայնք համագործակցությունը և որքանով է այն նպաստում կրթության որակի բարձրացմանը:
Ծնողների/ընտանիքների և համայնքի մասնակցությունը նկարագրող ցուցանիշներին և չափանիշներին հաստատության համապատասխանությունը գնահատելու ձևերը ներառում են ինչպես փաստաթղթային ուսումնասիրություն, փաստագրում և դիտարկում, այնպես էլ հարցում:
Ստորև բերվում են սովորողների և նրանց ծնողների մասնակցության վերաբերյալ ցուցանիշները:
Հաստատության մթնոլորտը նպաստում է սովորողների և տնօրինության համագործակցությանը: Տնօրինությունը խրախուսում է ակտիվ սովորողների մասնակցությունը հաստատության գործունեությանը, խթանում է սովորողների նախաձեռնությունները, օժանդակում է դրանց իրագործմանը.
Աղյուսակ 28. Տվյալներ հաստատության գործունեությանը սովորողների մասնակցության վերաբերյալ

- ծնողական և ընտանեկան խնամքը, ուշադրությունը և հոգածությունը երեխայի հանդեպ.
- ծնողների, ընտանիքների և համայնքների մշտական հաղորդակցությունը (կապը) հաստատության հետ.
- ծնողների, ընտանիքների և համայնքների կամավորական բնույթի գործունեությունը՝ ուղղված հաստատությանն օժանդակելուն.
- աջակցությունը երեխային իր տնային աշխատանքների կատարման մեջ և սովորելու գործընթացում.
- ծնողների, ընտանիքների, և համայնքների ներգրավվածությունը ուսումնական հաստատության կողմից որոշումների կայացման գործընթացում.
- հաստատության համագործակցությունը տեղական իշխանությունների և համայնքների հետ:»
Այսպիսով ծնողների, ընտանիքների և համայնքի մասնակցությունը համարվում է ուսումնական հաստատության գործունեության բարելավման կարևոր միջոց: Մասնակցության առաջնային և կարևորագույն ձևն է երեխայի հանդեպ խնամքը, ուշադրությունը և հոգածությունը ծնողների և ընտանիքնի կողմից, ներառյալ՝ ուսումնական հաստատություն երեխայի կանոնավոր հաճախումն ապահովելը: Անհրաժեշտ է նաև ծնողների և ընտանիքների մշտական հաղորդակցությունը և կապը ուսումնական հաստատության հետ, ծնողական ժողովներին կանոնավոր մասնակցությունը՝ երեխայի բացակայությունների, առաջադիմության, հաջողությունների և խնդիրների վերաբերյալ տեղեկացված լինելու և նրան աջակցելու համար: Ծնողական և ընտանեկան մասնակցության տեսանկյունից շատ կարևոր է նաև երեխայի տնային հանձնարարությունների կատարումը վերահսկելը և անհրաժեշտության դեպքում նրան աջակցելը՝ նպաստելով երեխայի մոտ սովորելու նկատմամբ սիրո և հակումների առաջացմանը: Ծնողներն իրավունք ունեն հետևել երեխայի ուսումնառությանը ուսումնական հաստատությունում, մասնակցել դասալսումներին, սակայն մեր երկրում նրանց մասնակցության այս ձևը տարածված չէ և ծնողների մանսակցության աստիճանը երեխայի ուսումնառության գործընթացին հաստատությունում հիմնականում ցածր է:
Մասնակցության ամենատարածված ձևը Հայաստանում ծնողների, ընտանիքների, և համայնքների կամավորական բնույթի գործունեությունն է՝ հաստատությանն օժանդակելու և երեխաների համար միջոցառումներ կազմակերպելու նպատակով: Ընտանիքները, ծնողները և համայքները հաստատությանն օժանդակում են կամավոր դրամական ներդրումներով, աշխատանքով, գույքով կամ նյութերով, ինչպես նաև միջոցառումների կազմակերպմամբ և դրանց մասնակցությամբ:
Մասնակցության առավել բարձր մակարդակի հասնելու համար կարևոր նշանակություն ունի ծնողների և համայնքների ներգրավվածությունը ուսումնական հաստատության կողմից որոշումների կայացմանը, ինչը Հայաստանում ապահովվում է հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի, ինստիտուտի միջոցով: Խորհրդի կազմում ներառվում են հաստատության սովորողների ծնողները, մանկավարժները, տարածքային կառավարման մարմնի, նախարարության և տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները: Խորհրդի լիազորություններն են`
- հիմնադրի սահմանած կարգով տնօրեն ընտրելը.
- հանրակրթական դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի կարգը հաստատելը.
- հոգաբարձուների խորհրդի կողմից ներկայացված նախահաշիվը, ինչպես նաև նպատակային ծրագրերը քննարկելը, որոնց քննարկումներին կարող է մասնակցել հոգաբարձուների խորհրդի լիազոր ներկայացուցիչը.
- գույքի օտարման և (կամ) ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների վերաբերյալ տնօրենի ներկայացրած առաջարկությունները լսելը և դրանց հավանություն տալը.
- հիմնադրի սահմանած կարգով հանրակրթական դպրոցի շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները և համամասնությունները սահմանելը:
Մասնակցության բարձրացման կարևոր գործոններից է հաստատության կողմից իրականացված քայլերը, որոնք ուղղված են հաստատության և տեղական ինքնակառավարման մարմինների/համայնքների հետ, ինչպես նաև զանազան համայնքային կառույցների հետ համագործակցության ամրապնդմանը: Ոչ միայն համայնքը պետք է ակտիվորեն մասնակցի հաստատության գործունեությանը, այլ նաև պետք է գործի հետադարձ կապը: Հաստատությունը գործուն մասնակցություն պետք է ունենա համայնքի հիմնախնդիրների լուծմանը` այդ գործընթացում ներգրավելով նաև սովորողներին: Այն պետք է հանդիսանա տվյալ համայնքի կրթամշակութային կենտրոնը, լինի համայնքահեն:
Հաստատության գործունեության ներքին գնահատման գործընթացը պետք է բացահայտի, թե որքանով է արդյունավետ սովորող-ÍÝáÕ/ընտանիք-հաստատություն-համայնք համագործակցությունը և որքանով է այն նպաստում կրթության որակի բարձրացմանը:
Ծնողների/ընտանիքների և համայնքի մասնակցությունը նկարագրող ցուցանիշներին և չափանիշներին հաստատության համապատասխանությունը գնահատելու ձևերը ներառում են ինչպես փաստաթղթային ուսումնասիրություն, փաստագրում և դիտարկում, այնպես էլ հարցում:
Ստորև բերվում են սովորողների և նրանց ծնողների մասնակցության վերաբերյալ ցուցանիշները:
Հաստատության մթնոլորտը նպաստում է սովորողների և տնօրինության համագործակցությանը: Տնօրինությունը խրախուսում է ակտիվ սովորողների մասնակցությունը հաստատության գործունեությանը, խթանում է սովորողների նախաձեռնությունները, օժանդակում է դրանց իրագործմանը.
- Սովորողների մասնակցությունը իրենց վերաբերող խնդրահարույց հարցերի շուրջ հաստատության ղեկավարության կողմից որոշումների կայացմանը, նման դեպքերի թիվը և մասնակցություն ունեցած սովորողների տոկոսը.
- սովորողների կողմից առաջարկված նոր նախաձեռնությունները և դրանց թիվը, նախաձեռնություններին մասնակցություն ունեցած սովորողների տոկոսը.
- սովորողների կողմից կազմակերպած միջոցառումները և դրանց թիվը, միջոցառումներին մասնակցություն ունեցած սովորողների տոկոսը.
- սովորողների մասնակցությունը հաստատության ներքին կարգապահական կանոնների մշակմանը, մասնակցություն ունեցած սովորողների տոկոսը.
- իրենց հուզող հարցերի վերաբերյալ սովորողների կողմից կազմակերպված համաժողովները, սեմինարները, կլոր-սեղանները, քննարկումները, դրանց թիվը, և մասնակցություն ունեցած սովորողների տոկոսը.
- սովորող-սովորող և սովորող-ուսուցիչ հարաբերությունները հաստատությունում:
- Աշակերտական խորհրդի կողմից նախաձեռնած քայլերն՝ ուղղված ուսման մեջ կամ այլ հարցերում խնդիրներ ունեցող սովորողներին աջակցելուն.
- աշակերտական խորհրդի կողմից ձեռնարկած միջոցները` սովորողների միջև ծագած վեճերին և խնդիրներին լուծում տալու նպատակով.
- աշակերտական խորհրդի կողմից նախաձեռնած միջոցառումները, ներառյալ՝ կազմակերպված շաբաթօրյակները, հաստատության և դպրոցամերձ տարածքի մաքրման աշխատանքները; դրանց հաճախականությունը և մասնակից սովորողների տոկոսը.
- աշակերտական խորհրդի գործունեության համապատասխանությունը ժողովրդավարության և ինքնավարության սկզբունքներին:
- Սովորողների ուսումնադաստիարակչական գործընթացի վերաբերյալ ծնողական խորհրդի կողմից տնօրինությանը ներկայացրած առաջարկությունները, դրանց թիվը և ընդունված առաջարկների տոկոսը ներկայացվածի նկատամամբ.
- ծնողական խորհրդի կողմից կազմակերպված միջոցառումները՝ հանդեսները, հավաքները, երեկույթները, էքսկուրսիաները, ճանաչողական այցերը և այլն ու դրանց թիվը; մասնակից ծնողների թիվը և սովորողների տոկոսը
- ծնողական խորհրդի կողմից ուսուցիչներին խրախուսելու, նրանց նկատմամբ կարգապահական կամ այլ տույժեր կիրառելու և նմանատիպ առաջարկները, դրանց թիվը.
- ծնողական խսրհրդի հանդիպումների հաճախականությունը և դրանց ընթացքում քննարկված հարցերի շրջանակները.
- ծնողական խորհրդի կողմից հաստատության ծնողազուրկ և սոցիալապես անապահով ընտանիքներից սովորողներին տրամադարվող աջակցությունը, ձևերը և աջակցություն ստացող սովորողների տոկոսը.
- ծնողական և աշակերտական խորհրդների համագործակցությունը և դրանց ձևերը.
- հաստատության առօրյաից և տեղի ունեցող իրադարձություններից ծնողների տեղեկացվածության աստիճանը.
- ծնողների ներգրավվածությունը սովորողների արտադպրոցական և արտադասարանական աշխատանքներին, ներգրավվածության ձևերը և նման աշխատանքներում ներառված ծնողների տոկոսը.
- ծնողների տոկոսը, որոնք օգտվում են http://www.dasaran.am, http://ktak.am, http://www.armedu.am, http://forum.armedu.am/, http://lib.armedu.am, և այլ կրթական կայքերից, ինչպես նաև հաստատության կայքից:
- հաստատության շենքային պայմանների բարելավման, տարածքի բարեկարգման, ուսումնանյութական բազայի համալրման և այլ աշխատանքներին համայնքի մասնակացությունը, այդ ուղղությամբ կատարված ներդրումները.
- համայքնային հիմնախնդիրների վերաբերյալ սովորողների տեղեկացվածությունը և նրանց մասնակցությունը համայնքի աշխատանքներին, մասնակցության ձևերը; մասնակցություն ունեցած սովորողների տոկոսը.
- հաստատության կողմից համայնքի բնակիչների համար կազմակերպված և անցկացված միջոցառումները և դրանց թիվը; մասնակից սովորողների տոկոսը և համայնքի ներկայացուցիչների թիվը.
- հաստատության կողմից ՀԿ-ների հետ համատեղ իրականացված կրթական ծրագրերը և մասնակից սովորողների թիվը՝ ըստ ծրագրերի:
Աղյուսակ 28. Տվյալներ հաստատության գործունեությանը սովորողների մասնակցության վերաբերյալ
Ամփոփել սովորողների մասնակցության վերաբերյալ հաստատության հիմնական ցուցանիշները, վերլուծել դրանք, կատարել եզրահանգումներ ու առաջարկել լուծումներ դրանց բարելավման ուղղությամբ (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
Աշակերտները ակտիվորեն մասնակցում են դպրոցական կյանքին, միջամտում են դպրոցի ներքին գործունեության տարբեր հարցերին, պատրաստակամորեն են վերաբերվում իրենց ձեռնարկներին, հանդես են գալիս հասարակական ակտիվ նախաձեռնություններով:
Մաս 5-ում բերված 7-ից 9-րդ ցուցանիշների և չափանիշներ համար անհրաժեշտ է կատարել տվյալների/տեղեկատվության հավաքագրում, փաստաթղթային ուսումնասիրություն կամ դիտարկում/փաստագրում, այնուհետ լրացնել ստորև Աղյուսակ 29-ը:
Աղյուսակ 29. Տվյալներ հաստատության աշակերտական խորհրդի գործունեության վերաբերյալ

Ամփոփել հաստատության աշակերտական խորհրդի գործուներության ցուցանիշները և ցուցանիշները և չափանիշները, վերլուծել դրանք և կատարել եզրահանգումներ ու առաջարկություններ դրանց բարելավման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
Մաս 5-ում բերված 11-ից 15-րդ և 18-րդ, 19-րդ ցուցանիշների համար անհրաժեշտ է կատարել տվյալների/տեղեկատվության հավաքագրում, փաստաթղթային ուսումնասիրություն կամ դիտարկում/փաստագրում, այնուհետ լրացնել ստորև աղյուսակ 30-ը:
Աղյուսակ 30. Տվյալներ հաստատության ծնողական խորհրդի գործունեության վերաբերյալ

Ամփոփել հաստատության ծնողական խորհրդի գործունեության ցուցանիշները, վերլուծել դրանք, կատարել եզրահանգումներ ու առաջարկել լուծումներ դրանց բարելավման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
Մասնակցել են դպրոցի տարաբնույթ հարցերի քննարկմանը, հանդս են եկել նախաձեռնություններով, նրանց առաջարկություններին դպրոցը միշտ ընդառաջել է, խրախուսել է նրանց գործունեությունը:_
Մաս 5-ում բերված 20-ից 24-րդ չափանիշների և ցուցանիշների համար անհրաժեշտ է կատարել տվյալների/տեղեկատվության հավաքագրում, փաստաթղթային ուսումնասիրություն կամ դիտարկում/փաստագրում, այնուհետ լրացնել ստորև աղյուսակ 31-ը:
Աղյուսակ 31. Տվյալների հաստատության և համայնքի համագործակցության վերաբերյալ

SWOT՝ ՈՒԹՀՎ - Strengths՝ ուժեղ կողմեր, Weaknesses՝ թույլ կողմեր, Opportunities՝ հնարավորություններ, և Threads՝ վտանգներ
- SWOT՝ ՈՒԹՀՎ, վերլուծությունը դա գործիք է, որը հնարավորություն է ընձեռում հաստատության ղեկավարությանը, ուսուցիչներին և այլ աշխատակիցներին՝ միասնաբար վերլուծել և հասկանալ, թե ինչն է արդյունավետ կամ ոչ արդյունավետ հաստատության գործունեության մեջ՝ ռազմավարական զարգացման պլանի մշակման նպատակով: Այն նաև անհրաժեշտ գործիք է առկա հիմնախնդիրների ու մարտահրավերների և դրանց լուծման ուղիների համակարգված ձևակերպման համար:
- Ուժեղ կողմեր՝ գործոններ, որոնք ունեն կամ կարող են ունենալ ունեն դրական ազդեցություն հաստատության նպատակների իրագործման վրա և նպաստել դրանց իրականացմանը:
- Թույլ կողմեր՝ գործոններ, որոնք ունեն կամ կարող են ունենալ բացասական ազդեցություն հաստատության նպատակների իրագործման վրա և խոչընդոտել դրանց իրականացումը:
- Հնարավորություններ՝ այնպիսի արտաքին գործոններ, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ հաստատության նպատակների իրագործման վրա, սակայն նախկինում հաշվի չեն առնվել:
- Վտանգներ՝ արտաքին գործոններ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ հաստատության նպատակների իրագործման վրա կամ դարձնել դրանք անհասանելի:
Ցանկացած պլանավորման գործընթացից կամ վերլուծության անցկացումից առաջ հաստատությունը պետք է հստակ սահմանի իր տեսլականը և նպատակները՝ ի՞նչ նվաճումներ ու ձեռքբերումներ պետք է ունենա հաստատությունը իր կողմից նախանշված ժամանակահատվածում և ի՞նչ հիմնախնդիրներ այն պետք է լուծի: Հաստատությունը պետք համոզված լինի, որ սահմանված նպատակները ընդհանուր են բոլոր շահառուների համար՝ հաստատության վարչական կազմի, ուսուցիչների, սովորողների, ծնողների և այլն:
ՈՒԹՀՎ վերլուծությունն իրականացվում է մի քանի փուլով՝
- նպատակների միացյալ սահմանում.
- տվյալների ու տեղեկատվության ամբողջական հավաք և գրառում.
- տեղեկատվության համապարփակ վերլուծություն և համակարգում ըստ ՈՒԹՀՎ 4 ուղղությունների (ուժեղ կողմեր, թույլ կողմեր, հնարավորություններ և վտանգներ)՝ խուսափելով այս փուլում ոչ իրատեսական, հավակնոտ, անորոշ ձևակերպումներից ու նպատակադրումներից.
- առաջնահերթությունների որոշում՝ շարժվելով ամենակարևոր նպատակներից.և առաջնային խնդիրներից դեպի ավելի քիչ կարևորները:
Այսպիսով, նախորդ 1-ից 5-րդ մասերում սահմանված ցուցանիշներին և չափանիշներին հաստատության համապատասխանության մանրամասն ինքնավերլուծության հիման վրա առաջարկվում է սահմանել հաստատության՝
- առաքելությունը՝ նպատակը, որն անփոփոխ է տվյալ ժամանակահատվածի համար (միջնաժամկետ կամ երկարաժամկետ).
- տվյալ ժամանակահատվածի (միջնաժամկետ,կամ երկարաժամկետ) հիմնական նպատակները
- նպատակներից բխող խնդիրները
- լրացնել ՈՒԹՀՎ վերլուծության հետևյալ աղյուսակը:
Աղյուսակ 32 ՈՒԹՀՎ վերլուծության
Ամփոփել հաստատության և համայնքի համագործակցության չափանիշները և ցուցանիշները, վերլուծել դրանք, կատարել եզրահանգումներ և առաջարկել լուծումներ դրանց բարելավվման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
Մաս 5-ի 6-րդ, 10-րդ, 16-րդ, 17-րդ չափանիշներին հաստատության համապատասխանությունը գնահատելու համար անհրաժեշտ է իրականացնել հարցումներ բոլոր շահառու խմբերի՝ հաստատության սովորողների, ուսուցիչների, վարչական կազմի, ծնողների, համայնքի ներկայացուցիչների, շրջանում: Մաս 5-ի մյուս չափանիշներին հաստատության համապատասխանությունը ավելի ամբողջական գնահատելու նպատակով հաստատությունը կարող է հարցումների հարցաթերթերում ներառել նաև այդ ցուցանիշներին և չափանիշներին վերաբերող հարցեր:
Հարցումների արդյունքերը՝ ըստ յուրաքանչյուր շահառու խմբի ամփոփել ստորև (անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչ տողեր):
Մաս 6. Հաստատության հիմնախնդիրները և դրանց հաղթահարման ուղիները, ուժեղ ու թույլ կողմերը, հնարավորությունները և վտանգները
Այս մասում հաստատությունը պետք է ամփոփի նախորդ` 1-ից 5-րդ մասերում կատարված մանրամասն ինքնավերլուծությունը՝ ընդհանրացնելով իր ուժեղ և թույլ կողմերը (հիմնախնդիրները)՝ նշելով հաստատության հնարավորությունները (հեռանկարները) և հնարավոր վտանգները(ռիսկերը): Այլ կերպ ասած հաստատությունը պետք է կատարի «SWOT»՝ ՈՒԹՀՎ, վերլուծություն:
Աղյուսակ 32-ը պետք է լրացնել՝ դասակարգելով ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները և վտանգները՝ ըստ առաջնահերթությունների: Այնուհետև հաշվի առնելով բոլոր գործոնները և ելնելով նախանշված իրատեսական նպատակներից և խնդիրներից մշակել գործողությունների ռազմավարություն և ձեռնարկվող միջացառումներ և քայլեր:
Հավելված 2. Հարցումների իրականացման առաջարկվող մեթոդաբանություն
Սահմանված ցուցանիշներին և չափանիշներին համապատասխան հաստատության գործունեության ինքնավերլուծության տվյալների հավաքագրման նպատակով հարցումներ կատարելու և արդյունքներն ամփոփելու համար առաջարկվում է հետևյալ մեթոդաբանությունը.

- Հարցման մեթոդն օգտագործվում է, երբ ցուցանիշների կամ չափանիշների աղյուսակում տվյալ ցուցանիշի կամ չափանիշի գնահատման մեխանիզմ սյունակում նշված է <<հարցում>>: Հարցումներն անցկացվում են հարցաթերթիկների միջոցով, որոնք մշակվում են հաստատության կողմից: Հարցումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հաստատությանը խորհուրդ է տրվում խմբավորել հարցում պահանջող ցուցանիշները և չափանիշները` ըստ հարցվողների խմբերի (օրինակ ուսուցիչների խումբ, սովորողների խումբ, ծնողների խումբ և այլն) և յուրաքանչյուր խմբի համար կազմել 1 հարցաթերթիկ, որում կներառվեն այդ խմբին վերաբերող բոլոր ցուցանիշների կամ չափանիշների հարցերը:
- Հարցաթերթիկները ներառում են 1-ից 5 այնպիսի հարցեր, որոնք հնարավորություն են տալիս լավագույնս բացահայտել տվյալ ցուցանիշը կամ չափանիշը: Ընդհանուր առմամբ հարցի դասական ձևակերպումը կարող է սկսվել. <<Համաձայն եք, որ. (շարունակությունը կազմում է հարցի բովանդակությունը)>> ձևակերպմամբ: Հաճախ օգտագործվող տիպային պատասխաններն են՝ <<Այո, ավելի շուտ այո, ավելի շուտ ոչ, ոչ, չեմ կարող պատասխանել, տեղյակ չեմ>>: Խորհուրդ չի տրվում օգտագործել հարցեր, որոնք ունեն միարժեք՝ միայն այո կամ ոչ, պատասխաններ:
- Կարող են լինել նաև հարցեր, որոնք պահանջում են բովանդակային դիրքորոշում և վերաբերմունք: Օրինակ՝ <<Ծնողական և աշակերտական խորհրուրդները համագործակցում են>> չափանիշի վերաբերյալ կարելի է տալ հետևյալ հարցը՝ <<Ինչպիսի՞ն է ծնողական և աշակերտական խորհուրդների միջև համագործակցությունը հաստատությունում>>: Այս հարցի հնարավոր պատասխանները տրված են ստորև: Դրանք կարող են լինել հինգը, որոնցից յուրաքանչյուրն ամրագրում է հարցի վերաբերյալ հնարավոր դիրքորոշումներից մեկը.
- ծնողական և աշակերտական խորհուրդները սերտորեն համագործակցում են,
- ծնողական և աշակերտական խորհուրդները համագործակցում են անհրաժեշտության դեպքում,
- ծնողական և աշակերտական խորհուրդները որոշ դեպքերում համագործակցում են, սակայն այդ համագործակցությունը բավարար մակարդակի վրա չէ,
- ծնողական և աշակերտական խորհուրդները չեն համագործակցում,
- այլ
- Հարցաթերթիկում հարցերը համարակալվում են: Լրացված հարցաթեթիկների մշակումը կատարվում է համակարգչի միջոցով` համապատասխան ծրագրով (օրինակ` Microsoft Excel կամ Access): Հարցերի պատասխաններն իրենց հերթին համարակալվում են: Հարցման արդյունքների մշակման` պատասխանների մուտքագրման համար, հարցերի հերթական համարները հարցաթերթիկում կարող են ընդունվել որպես այդ հարցերի կոդեր, իսկ հարցերի պատասխանների համարները՝ որպես պատասխանների կոդեր: Յուրաքանչյուր լրացված հարցաթերթիկ ևս համարակալվում է:
- Լրացված հարցաթերթիկների տվյալները մուտքագրվում են ընտրված համակարգչային ծրագրով և ստեղծվում է տվյալների բազա, որում մուտքագրվում են հարցերը և պատասխանները` իրենց համպատասխան կոդերով: Այսպիսով, մուտքագրման արդյունքում ստացվում են թվեր, որոնք կարելի է կարդալ, օրինակ՝ 1.1.3, այսինքն առաջին հարցվածը առաջին հարցին տվել է երրորդ պատասխանը: Մեր վերը բերված օրինակի համար սա նշանակում է, որ առաջին հարցվածը ընտրել է <<ծնողական և աշակերտական խորհուրդները որոշ դեպքերում համագործակցում են, սակայն այդ համագործակցությունը բավարար մակարդակի վրա չէ>> պատասխանը: Բոլոր տվյալների մուտքագրումից հետո կատարվում է հաճախությունների հաշվարկ, ինչը թույլ է տալիս տեսնել, թե ինչպես են բաշխվել հարցվածների կարծիքները՝ ըստ հարցաթերթիկում տրված պատասխանների տարբերակների:
- Հարցվողների ընտրանքը կազմելու, այսինքն՝ հարցման ենթակա անձանց որոշելու համար, առաջին հերթին անհրաժեշտ է որոշել հարցման ենթակա շահառու անձանց խումբը (սովորողներ, ուսուցիչներ և այլ): Այնուհետ հարցման կարևոր փուլ է՝ տվյալ շահառու խմբի անձանց ամբողջ բազմությունից հարցման ենթակա անձանց ընտրությունը կամ այլ կերպ ասած հարցվողների ընտրանքի կազմումը: Օրինակ՝ հաստատության բոլոր ուսուցիչներից հարցվող ուսուցիչների ընտրությունը, այսինքն այն ուսուցիչների ընտրությունը, ովքեր պետք է լրացնեն հարցաթերթը:
- Հարցման ընտրանքի կազման համար առաջարկվում է կիրառել պատահական ընտրանքի մեթոդը: Ստատիստիկայում պարզ պատահական ընտրանքը դա այն անձանց փոքր խումբն է, ովքեր ընտրվել են անձանց ավելի մեծ բազմությունից: Ընդ որում, յուրաքանչյուր անձ այդ փոքր խմբում ընտրվել է պատահականորեն: Դա նշանակում է, որ ընտրանքի կազմման ժամանակ. յուրաքանյուր անձ ունի ընտրանքում ընդգրկվելու հավասար հավանականություն: Պարզ պատահական ընտրանքի մեթոդն ունի ակնհայտ առավելություններ: Այս մեթոդը շատ պարզ է ու հասկանալի, իսկ հետազոտության արդյուքները կարելի է տարածել ուսումնասիրվող շահառու խմբի ամբողջ բազմության վրա: Ամենից կարևորն այն է, որ լիովին պահպանվում է պատահականության սկզբունքը, ինչը թույլ է տալիս խուսափել սիստեմատիկ սխալներից:
- Պատահական ընտրանքի մեթոդով ընտրանքի չափը` հարցվողների թիվը, որոշելու համար առաջարկվում է օգտագործել ընտրանքի հաշվարկման պարզեցված բանաձևը:
- Հաստատություններին որպես օգնություն ստորև աղյուսակում 33-ում տրված է պատահական ընտրանքի պարզեցված բանաձևով հաշվարկված ընտրանքի չափը՝ հարցվողների թիվը, տարբեր բազմությունների համար (հաշվարկը արված է պատահական ընտրանքի հիման վրա՝ 95 տոկոս ներկայացուցչականության պարագայում, 5% վստահելի միջակայքի պայմաններով).
- Ընտրանքի չափը՝ հարցվողների թիվը, որոշելուց հետո անհրաժեշտ է որոշել, թե ինչպես ընտրել հարցվող անձանց, օրինակ` ինչպես հաստատության 100 սովորողներից ինչպես ընտրել հարցվող 80 սովորողին: Պատահական ընտրանքի պարագայում կարելի է օգտագործել տարբեր մեթոդներ, օրինակ՝ վիճակահանություն կամ պատահական թվերի աղյուսակ: Վիճակահանության դեպքում հարցման ենթակա շահառու խմբի անձանց ամբողջ բազմության յուրաքանչյուր անձի տվյալները գրվում են առանձին թղթիկի վրա, այնուհետ բոլոր թղթիկները դրվում են ինչ-որ արկղի կամ տուփի մեջ, դրանք խառնում են և այդ տուփից առանց նայելու հանվում են հարցվողների թվին հավասար թղթիկներ: Օրինակ՝, եթե հաստատությունն ունի 500 սովորող, ապա համաձայն Աղյուսակ 33-ի հարցվող սովորողների թիվը պետք է կազմի 217: Ուստի, 500 սովորողից յուրաքանչյուրի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, դասարան) գրվում է առանձին թղթիկի վրա: Այնուհետև բոլոր 500 թղթիկները դրվում են որևէ տուփի մեջ, խառվում և հավում է 217 թղթիկ: Այդ 217 թղթիկների վրա գրված սովորողների տվյալներով որոշվում են հարցվող սովորողները:
- Հարցվող անձնաց կարելի է ընտրել նաև մեխանիկական ընտրության մեթոդով: Այդ նպատակով նախ կազմվում է հարցման ենթակա շահառու խմբի անձանց ամբողջական ցանկը (անուն, ազգանուն, հեռախոս և այլն): Այդ ցանկից հավասար պարբերականությամբ/միջակայքով ընտրվում են համապատասխան թվի հարցվողներ: Այդ միջակայքը կոչվում է ընտրանքի քայլ: Ընտրանքի քայլը հավասար է հարցման բազմությունը բաժանած հարցվողների թվին:
N-ը հարցման բազմությունն է, իսկ n-ը հարցվողների թիվը:
Օրինակ՝, եթե 500 սովորողից պետք է հարցվեն 217-ը, ապա հարցման քայլը հավասար է 2.3=500/217: Սա նշանակում է, որ 500 սովորողների ցանկից պետք է ընտրվի յուրաքնաչյուր 2-րդը: Ընտրության սկիզբը որոշվում է պատահականության սկզբունքով՝ ընտրանքի քայլի շրջանակներում: Օրինակ՝, եթե ընտրանքի քայլը հավասար է 5-ի, ապա ընտրությունը պետքէ սկսել 1-ից 5 միջակայքում ցանկացած թվից: