ԳԻՏԵԼԻՔԻ ՏՈՆ
Փողային նվագախմբի քայլերգի հնչյունների ներքո դպրոցի բարձր դասարանցիները փոքրիկներին ուղեկցեցին դպրոց: Գեղեցիկ և տոնական ձևավորված դահլիճում տեղի ունեցավ ցերեկույթ, որին մասնակցում էին 1-ին և 9-րդ դասարանների աշակերտները:Հյուր էին եկել դպրոցի խորհրդի նախագահ Կ. Նալբանդյանը, ԱԺ պադգամավոր Ա. Սադոյանը,Կենտրոն համատիրության նախագահ, Քաղաքապետարանի ավագանու անդամ Ս. Ներսիսյանը: Բոլորը շատ ուրախ էին, օրը տրամադրող էր: Միջոցառման ավարտին երեխաները դասարանում ստացան նվեր`պայուսակ և գրենական պիտույքներ: