school1
  • Նորություններ
  • Մեր մասին
    • Անձնակազմ
    • Սպասարկող անձնակազմ
    • Անվանի շրջանավարտներ
    • Մասնախմբեր
    • Շնորհալի աշակերտներ
    • Մեր գերազանցիկները
    • Արխիվ 2011-2012
    • Արխիվ2014/15
  • Մեր նվաճումները
  • Ֆոտոալբոմ
  • Տեսանյութեր
  • Պատկերասրահ
  • Կապը մեզ հետ
    • Հայտարարություններ

Հայկական բանակը 20 տարեկան է

Picture
23.09.2011թ-ին դպրոցի դահլիճում տեղի ունեցավ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շաբաթվա փակման արարողությունը` ,,Ես հայ եմ,, նշանաբանով:Մասնակցեցին դպրոցի 5-9-րդ դասարանների աշակերտները /ղեկավար Մ.Տանանյան/:
Բեմում դարերի խորքից եկած ճամփորդն էր, որը, փոքրիկի ձեռքը բռնած, շրջում էր և պատմում իր անցած ճանապարհի մասին` Ավարայր, Դեր Զոր, Մուսա լեռ ու Սարդարապատ: ,,Հայաստա'նն եմ ես, հա'յ ժողովուրդն եմ ես, որը դեպի գալիք դարերն է գնում, և որի երթը վերջ ու վախճան չունի, քանի դեռ գեթ մի հայ է ապրում ա'յս հողագնդում, ա'յս հավերժական արևի ներքո,,,-հևում է ճամփորդը: Նաև երգչախումբն էր բեմում:
Աշակերտները ներկայացրեցին 20 տարեկան Հայաստանի անցյալն ու ներկան:

Դու, ի՛մ ժողովուրդ, դու ապրե՛լ ես, 
Կա՛ս
Ու պիտի՛ ապրես... 

Միջոցառումը ավարտվում է ,,Մենք ենք ու մեր սարերը մեր,, երգով, ուրախ պարով, հրավառությամբ: Ներկա էին բազմաթիվ հյուրեր: 
Powered by Create your own unique website with customizable templates.