Գիտերիքի տոն մեր դպրոցում
Դպրոցի դահլիճում 1-ին և 9-րդ դասարանցիների մասնակցությամբ տեղի ունեցավ գողտրիկ մի միջոցառում: Ավարտական դասարանի աշակերտները ողջունեցին և բարեմաղթանքի խոսքեր ուղղեցին փոքրիկներին: Փոքրիկներն էլ, հուզմունքն ու շփոթմունքը հազիվ զսպելով, բանաստեղծություններ արտասանեցին՝ արժանանալով դահլիճի բուռն ծափողջույններին: Վերջում իր խոսքն ասաց նաև դպրոցի տնօրեն՝ Կ. Սաքանյանը:
|