Համո Սահյանի գեղեցիկ բանաստեղծությունները հնչեցին 3-րդ դասարանցիների կատարմամբ
/դասղեկ` Ա. Թաթիկյան/
Համո Սահյանի ցերեկույթը լուսաբանում է ՄԻՏՔ.am-ը
Հայ մեծ բանաստեղծ, քնարերգու, հողեղեն Համո Սահյանի ստեղծագործությունները հոգեհարազատ են յուրաքանչյուր հայի, ովքեր սիրում են բնությունը, զմայլվում նրա գեղեցկությամբ ու խորհրդավորությամբ: Սահյանական բանաստեղծական տողերն էլ խորհրդավորի մեկնությունն են համեմատությունների ու ածականների բազնաշար հոձանուտով: Աչք ունես՝ տես, հնարավորություն ու ժամանակ չունես՝ Համո Սահյան կարդա և կսիրահարվես սարից ձոր ձգվող առվակի պարանը քաշելուն, աշնան հուրհրան տանձենուն ու մասրենու թփին … այնքան շատ են բնության նկարագրություններն ու ուրույն, որ սիրահարվել չես կարող, մանավանդ որ՝ դրա հետ միախառնվում է նաև նորին մեծություն սերը:
Ու շատ կարևոր է, որ դրան հաղորդակից դառնան երեխաները, մանուկ, դպրոցական հասակից, ինչը արել էին Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում՝ երրորդ դասարանցիները՝ դասղեկ Անահիտ Թաթիկյանի առաջնորդությամբ: Թող որ մի քիչ թոթովախոս, մի քիչ արագավազ իրենց խոսքում, սակայն մնայուն հատիկը նրանց հայրենասեր, բնասեր հոգում մի օր ծիլ կտա ու դրսևորումներ կունենա հաստատ, որովհետև սերմն է կարևորը երկրին արժանի քաղաքացի դաստիարակելու ճանապարհին: Ահա բոլորիս հայտնի՝ Օպերային թատրոնի հարևանությամբ այս դպրոցում իրավամբ ճիշտ ուղու և հասուն հունցքի ակնկալիքով է դպրոցականների մեջ սերմանվում լավն ու բարին, գեղեցիկն ու մնայունը, հայրենիքն ու հայրենները:
Եվ միևնույն ժամանակ որքան էլ ուսումնասիրենք, կարդանք ու տնտղենք Համո Սահյանին, բացահայտման շերտեր ու բավիղներ դեռ շատ կան, այստեղ նաև թիվ 1 դպրոցի սաների մատուցմամբ նկատեցինք աշնան գույները, ծաղկած ու հասուն մասրենին, ժայռերի ծերպերն ու փեշը վեր քաշած ամպերին, ստվերներ, ծաղիկ-ծաղկունք, բնաշխարհ հայոց …

Համո Սահյանին նվիրված ցերեկույթին դպրոցը սիրառատ գիրկն էր բացել նրա որդու՝ Նաիրի Սահյանի առջև, ով պատրաստ է հայր – բանաստեղծին կիսել յուրաքանչյուր հայի հետ, ով բնականաբար սիրում և հաղորդակից է սահյանական պոեզիային: Հյուրընկալել էր նաև Ավետիք Իսահակյանի տուն թանգարանի տնօրինությանը, ովքեր հորդորել էին նաև հաճախ հյուրընկալվել մեծ վարպետի հարկի ներքո: Ինչպես նաև՝ «Օրրան» բարեգործական կազմակերպության մանկավարժներին և անշուշտ ծնողներին, ովքեր առանձնահատուկ ոգևորությամբ ու հուզմունքով էին հետևում իրենց զավակների արտասանություններին, պարին, քոչարուն, ստեպ – ստեպ հասցնում լուսանկարել ու տեսագրել անցողիկ ակնթարթները:
Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանը ոգևորված էր դպրացականների կատարումներով և, ներկայացնելով վերըթվարկածս հյուրերին, շնորհակալություն հայտնեց կազմակերպչին՝ դասղեկ Անահիտ Թաթիկյանին՝ առաջին տպավորությամբ երրորդ դասարանցիների համար անհասանելի սահյանական պոեզիայի առանձին նմուշներ այսպես ներկայացնելու համար:
Իսկ մեծն Համո Սահյանն իր պոեզիայով դեռ երկար բառ ու բան սիրողներիս համար նույնքան ուշադիր ականջ կդնի հողին, նրա կնճիռներին, ինչպես զրուցակցին, երկրին կհետևի կենտրոնացած, սիրող ու իմաստուն աչքերով, ինչպես կնայեր մոր դեմքին, աչքերին … Նրա բնապատկերային զարգացումները անկրկնելի են ու նաև Լեռնահայաստանին հատուկ պատկերազարդումներով …