school1
  • Նորություններ
  • Մեր մասին
    • Անձնակազմ
    • Սպասարկող անձնակազմ
    • Անվանի շրջանավարտներ
    • Մասնախմբեր
    • Շնորհալի աշակերտներ
    • Մեր գերազանցիկները
    • Արխիվ 2011-2012
    • Արխիվ2014/15
  • Մեր նվաճումները
  • Ֆոտոալբոմ
  • Տեսանյութեր
  • Պատկերասրահ
  • Կապը մեզ հետ
    • Հայտարարություններ

,,Ա,, տառի շնորհանդեսը

Picture
2011թ.-ի հոկտեմբերի 21-ին դպրոցի դահլիճում տեղի ունեցավ ,,Ա,, տառի շնորհանդեսը /դասվար Ս. Գրիգորյան/: Փոքրիկները ներկայացրին մի բեմադրություն, որի բոլոր բառերը սկսվում էին ,,Ա,, հնչյունով, բանաստեղծություններն ու հնչած երգերը նվիրված էին ,,Ա,, տառին: Երգերը իրենց բովանդակությամբ և երաժշտությամբ նորույթ էին /ուս. Թ. Մարգարյան/ և հիացրին հանդիսատեսին: Երեխաների խոսքը գեղեցիկ էր, հստակ, հասկանալի ու արտահայտիչ: Մասնակցում էին տարրական դպրոցի աշակերտները, տնօրինությունը, ուսուցիչներն ու ծնողները: Հյուր էին եկել ԿԱԻ-ի մասնագետները և ,,Այբբենարան,, դասագրքի հեղինակ, գրողների միության անդամ Վ. Սարգսյանը: Նա իր խոսքում արժևորեց ուսուցչի և աշակերտների համատեղ աշխատանքը, շնորհավորեց երեխաներին և ջերմ մաղթանքներ հղեց նրանց:

Հաջորդ օրը երեխաները ծնողների և ուսուցիչների ուղեկցությամբ մեկնեցին Օշական: Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին երդվեցին սիրել և անաղարտ պահել մայրենին: Օրն անցավ գեղեցիկ և ուրախ:

Powered by Create your own unique website with customizable templates.