school1
  • Նորություններ
  • Մեր մասին
    • Անձնակազմ
    • Սպասարկող անձնակազմ
    • Անվանի շրջանավարտներ
    • Մասնախմբեր
    • Շնորհալի աշակերտներ
    • Մեր գերազանցիկները
    • Արխիվ 2011-2012
    • Արխիվ2014/15
  • Մեր նվաճումները
  • Ֆոտոալբոմ
  • Տեսանյութեր
  • Պատկերասրահ
  • Կապը մեզ հետ
    • Հայտարարություններ
Изображение
Օգոստոսի 23 - ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Երեւանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց, որտեղ «Արի տուն» ծրագրի վերջին, 8 - րդ փուլի մասնակիցները հայոց լեզվի եւ հայագիտության արագացված դասընթացներ են անցնում: Հանդիպմանը ներկա էին Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը եւ Ս. Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանը: Նախարար Հ. Հակոբյանը շրջեց դասասենյակներով, ուր լեզվի իմացության տարբեր մակարդակներ ունեցող երիտասարդները սովորում են հայերեն, հայագիտության դասեր են առնում, ծանոթանալով հայոց պատմությանը, մշակույթին, լեզվի եւ կրոնի պատմությանը: Ծրագրի մասնակիցները նախարարին ողջունեցին Հայաստանի օրհներգի կատարումով եւ Տերունական աղոթքով, այնուհետեւ ներկայացրին դասընթացի ժամանակ իրենց ձեռք բերած գիտելիքները լեզվի եւ պատմության վերաբերյալ, հանդես եկան հայրենասիրական ստեղծագործությունների կատարումներով: Լեզվի իմացությունը համարելով հայ ինքնության պահպանման կարեւորագույն գրավականը, ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը հորդորեց երիտասարդներին լավ սովորել մայրենին, պահպանել այն եւ խոսել միայն հայերեն: Այս նպատակով է, որ «Արի տուն» ծրագրի շրջանակներում իրականացվում են հայերենի արագացված դասընթացներ: Նախարար Հ. Հակոբյանի բնորոշմամբ այս ծրագրի արդյունքները ակնհայտ են լինելու մեկ տասնամյակ անց, իսկ այժմ միայն դրա հիմքերն են դրվում: 
Изображение
Изображение
Изображение
Изображение
Powered by Create your own unique website with customizable templates.