Պարգևատրություն Մայրենիի օրվա առթիվ
Փետրվարի 21-ին Մատենադարանի նորակառույց շենքի դահլիճում կայացավ Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառում:
Այն մեկնարկեց Մ. Մաշտոցի արձանին ծաղիկներ դնելով: Տոնական միջոցառումն իրենց գեղեցիկ ասմունքով և երգերով համեմեցին ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը, սփյուռքահայ օպերային երգիչ Գևորգ Հաճյանը, օպերային թատրոնի մեներգիչ Հովսեփ Նշանյանը, ինչպես նաև «Գեղարդ» եւ «Ծաղկազարդ» երգչախմբերը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տոնական ուղերձն ընթերցեց Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը քաղաքապետի պատվոգրեր հանձնեց «Հայ ասպետ» կրթամշակութային հանդեսի խմբագիր Կարին Տոնոյանին, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալ Լևոն Գալստյանին, «Ար» հեռուստաըկներության «Մեր մեծերը» հաղորդաշարի հեղինակներին, բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Բախչինյանին, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանին և Երևան քաղաքի մի քանի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների:
Ստ. Շահումյանի անվան հ.1 դպրոցը անմասն չէր տոնական միջոցառումից: ,,Մայրենի լեզվի օր,, պետական տոնի առթիվ Սփյուռքի նախարարության կողմից պատվոգրով պարգևատրվեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արևիկ Վարդգեսյանը՝ հայոց լեզվի անաղարտության պահպանման գործում ներդրած ավանդի համար:
Միացեք մեր շնորհավորանքներին, Արևիկ Վարդգեսյանին մաղթենք նորանոր հաջողություններ իր սիրած աշխատանքում: